ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արմեն Սարգսյանը Սերժենց հանցավոր խմբի կողմից նշանակված գործիչ է, ոչ ավելին». արձագանքներ
02.03.2018

Ազգային ժողովը մարտի 2-ին ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին: Հասարակական, քաղաքական շրջանակներում քննարկվում է նորընտիր նախագահի ընտրությունը:

Արփի Մախսուդյան, լրագրող

Փաստորեն ճակատագրի հեգնանքով տասը տարի հետո, երկրորդ անգամ մարտին ՀՀԿ-ն և նրա արբանյակ կուսակցությունները զավթեցին իշխանությունը՝ թքած ունենալով Սահմանադրության վրա։ Մի պայծառ օր այս հանցագործների թայֆեն պատասխան է տալու՝ կանգնելով ՀՀ ազատագրված արդար դատարանի առաջ։

Կիմա Եղիազարյան, լրագրող

Ի՜նչ աստիճանի կարելի է նսեմացնել, զրոյացնել ՀՀ նախագահի կարգավիճակը, որ թեկնածուի ընտրությունը ԱԺ-ում անցկացնես ինչ-ինչ նորմատիվ ակտերի, ջրային ռեսուրսների, հենաշարժողական, աղբահանության ու նմանատիպ հարցերի քննարկման արանքում:
Էսպես էլի՝ ձեռի հետ համ էլ եկեք նախագահ ընտրենք:
Սա կատարյալ ծաղր է այդ ինստիտուտի նկատմամբ, որը իջեցվեց համատիրության նախագահի ընտրության մակարդակի:
Չեմ խոսում արդեն այն մասին, որ հանրության մեծ մասն իսկի չիմացավ էլ, որ ԱԺ-ում ՀՀ նախագահ է ընտրվել:
Երեք տասնամյակ հայրենիքից պորտալարով կտրված մարդուն, երևի, հասնում էր խցկել ընդամենը ԱԺ օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:
Ինչ վերաբերում է նրա քաղաքացիության հարցին, որ երեկ ԱԺ-ում դարձավ «թոփ թեմա», ինչը կրքոտ շրջանառեց շա՜տ թունդ ընդդիմադիր դաշինքը, դա, ինչպես ասում են, այլ օպերայից է, որի պարտիտուրի հեղինակը Սերժ Սարգսյանն էր:
Իր մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանին ավելի հլու դարձնելու այլ ձև կա՞, քան քաղաքացիության մասին բարաթ չունենալու խնդիրն է:

Արման Գևորգյան, դերասան, հումորիստ

Մաթեմատիկան կլասիկ կանոններ շատ ունի էլի...
Օրինակ էս մեկը, որ ասում ա - Նախագահների տեղերը փոխելիս նախագահը չի փոխվում:

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականներ, այլ ՀՀԿ-ի մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ:

Դավիթ Սանասարյան, ավագանու նախկին անդամ

Փողով, վարչական ու քրեական ռեսուրսների համատեղ ու առանձին-առանձին օգտագործմամբ, մի խոսքով՝ հանցագործ ճանապարհով ընտրած ԱԺ-ի, դրա կողմից կեղված-«ընդունված» սահմանդրությունով, ու նույն սահմանադրության կեղծմամբ քվեարկված նախագահը լինի սահմանադրական ու լեգիտի՞մ։


Արմեն Սարգսյանը Հայաստանի հանրապետության քաղաքացիների հետ կապ չունեցող, Սերժենց հանցավոր խմբի կողմից նշանակված գործիչ է, ոչ ավելին։

Սեյրան Սարոյան, ՀՀԿ-ական պատգամավոր

Հենց սկզբից չփնովենք ու այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ տնից դուրս գա, գնա գործի։ Սաղ ազգով պիտի «պադերժկա» անենք:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Մարդուն պաշտոնի նշանակումն ընտրություն մի ասեք, մեղք է: Ցուցակում մի ազգանուն, ի՞նչ ընտրություն:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ունեցանք Հայաստանի 4-րդ նախագահը, 4-րդ անօրեն ընտրված նախագահը: Վատագույն ավանդույթները շարունակվում են: Վերջին 20 տարում Հայաստանում չբնակված, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուն կողմ է քվեարկել ԱԺ տարբեր խմբակցությունների 90 պատգամավոր, ինչը նշանակում է, որ օրինապաշտ խորհրդարան չունենք: Չէինք էլ կարող ունենալ, քանի որ գիտենք, թե ինչպես են ընտրվել խորհրդարանի պատգամավորները: Փաստացի պատերազմի մեջ գտնվող, երկու կողմից թշնամիներով շրջապատված, հազար ու մի մարտահրավեր ունեցող Հայաստանին շարունակում են քարշ տալ անօրինության և պատեհապաշտության ճանապարհով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր