ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մենուա Հարությունյանը կշարունակի Դռիկ Խչոյի գործը». հանրությունը քննարկում է Մենուա Հարությունյանին
03.12.2018

ՀՀԿ-ական թեկնածու Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Ես կշարունակեմ Դավիթ Բեկի կիսատ գործերը...»: Նրա հրապարակած լուսանկարը և մեկնաբանությունը ծաղրի ու քննարկումների թեմա են դարձել համացանցում:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Չէ, բայց դուք մի հատ պատկերացրեք. Կապանում ոստիկանները ձիերով են շրջում, ամեն ոստիկան իր ձիու գույնի ապրավայով ակնոց է կրում, Կապանի դերասաներով թուրն աջուձախ ճոճելով ու հետապնդելով մանր ու խոշոր հանցագործներին։ Քաղաքացի Մենուա Հարությունյանին էլ ողջունում են՝ բարև ձեզ, սեռ Մենուա արիստոկրատ դիմելաձևով։ Բոլոր կապանցիները սիգար են քաշում.... Ի՞նչ կայֆ ա, չէ՞, եվրոպական։ Բա Արցախի մարտունակությունը դրանից ո՞նց է ավելանում... Ալիևը վռազ խուճապի է մատնվում ու Լենքորանը հռչակում եվրոպական քույր քաղաք։ Ոչինչ որ բոլոր եվրոպամետները սորոսակիր գրանտակեր են, ու Հայաստանն էլ պետք ա լինի պուտինասեր եվրասիական։ «Կապանը պետք է եվրոպական քաղաք լինի»,- գտնում է ՀՀԿ պատգամավորի թեկնածուն։ Ընտրությունները վեր են ածել կլոունադայի... Կարևորը իրենց մասին խոսեն, կապ չունի՝ հայհոյում են, ծաղրում, թե գովում....

Ռուբեն Ռուբինյան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար

Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ:

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Ինձ թվում է` ՀՀԿ-ն չի ուզում ԱԺ անցնել, այլապես մի քանի հոգու ընդհանրապես կարգելեր մարդամեջ դուրս գալ, նույնիսկ ցուցակից կմաքրեր։

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Մտածում եմ` կարո՞ղ է Մենուայի ձին տրոյական ձի է...

Արթուր Հայրապետյան, լրագրող

Աննախադեպ` ՀՀԿ-ն Դավիթ Բեկին էլ ձի շինեց, հեծնեց հանուն՝ «մտահոգության»։ Բո'ւթ։ Քա, անմուրազ մնաք։

Էդգար Գասպարյան, ակտիվիստ

Ասում են` Մենուան ընտրարշավի փոխարեն ձիարշավ ա անում: Մենուա Հարությունյանը կշարունակի Դռիկ Խչոյի գործը:

Վարդան Պետրոսյան, ֆեյսբուքյան օգտատեր

Եթե մտահոգ ես, ընտրի՛ր էշին կամ էշի վրայի վեշին...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր