ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լրիվ արժանի էին պարտությանը». հանրությունը քննարկում է Հայաստանի հավաքականի խաղերը
27.03.2019

Մարտի 23-ին և 26-ին կայացան Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին և երկրորդ տուրի հանդիպումները։ Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, ապա սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Առաջին երկու տուրերի խաղերից հետո համացանցում բազմաթիվ կարծիքներ են հնչում՝ պարտությունների վերաբերյալ։

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Մխիթարյանը նորից լիդերություն չարեց, 11-մետրանոցը խփեց, բայց հարվածը լավը չէր: Գրիգորյանը և Ղազարյանը վատ խաղացին: Լրիվ արժանի էին պարտությանը:


Դուխով խաղացին, բայց կարգով զիջեցին... Հայաստանի հավաքականը նորից «պայքարելու է» խմբում նախավերջին տեղին արժանանալու համար։


Այսպիսի գնահատականներ (10-բալային համակարգով) կնշանակեի նեի մեր ֆուտբոլիստներին երկու անցկացրած խաղերում`


23.03.2019. Հայրապետյան ֊ 8, Հովհաննիսյան - 6, Հարոյան - 7, Չալըշիր -6, Դաղբաշյան - 6, Գրիգորյան - 4 , Մկրտչյան - 7, Մխիթարյան - 8, Ղազարյան - 3 (Օզբիլիս - առանց գնահատականի), Ադամյան - 7 (Բաբայան - 7), Կարապետյան - 5 (Բալեկյան - առանց գնահատականի):


26.03.2019. Հայրապետյան ֊ 9, Հովհաննիսյան - 7, Հարոյան - 6, Չալըշիր 5, Դաղբաշյան - 7, Գրիգորյան - 6, Մխիթարյան - 8, Ղազարյան - 4, Բաբայան - 8 (Ավետիսյան - - առանց գնահատականի), Օզբիլիս - 7 (Բարսեղյան - 6), Բալեկյան - 2 (Կարապետյան - - առանց գնահատականի)։

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Մեկնաբանն ասում ա մեր մարզիչը պահեստայինների նստարանին մեծ ընտրություն ունի։ Էն որ ուզում ես ասես բա թող մի քիչ փոքրացներ, բայց հիմնական կազմի մի երկու հոգու փոխարեն խաղացող մտցներ դաշտ: Էն Ղազարյանն ու Ադամյանը ոնց որ մրցում էին, թե ով ա ավելի շատ ոչմիբան անելու, Հենոյին էլ պետք ա հիշացնել, որ կողքինները «Արսենալ»-ի խաղացողները չեն` խաղը մի քիչ շատ թող իրա վրա վերցնի, իրանից էդ ա պահանջվում հավաքականում: Իսկ մեզանից էլ պահանջվում ա մեզ չխաբել, Բոսնիան հաղթեց առանց լարվելու, մերոնք ոչ մի առումով լավ չեն խաղացել:


Ցավոք, տեղի ունեցավ օրինաչափը: Իսկ ընդհանրապես, խնդրին անդրադարձել էի դեռ մակեդոնիային 4:0 հաղթելուց հետո, որ կարևորը հաղթանակով չխաբվելն ա։


Գևորգ Ղազարյանն ասում ա «ֆինները մեզ չզարմացրեցին»։ Դե սովորական մարդ էին էլի, երկու ոտքով, երկու ձեռքով, մի գլխով, 11 հոգով, երկու խփածով, զրո բաց թողածով։ Հետաքրքիր ա, իսկ Գյուլբուդաղյանցը Գևորգ Ղազարյանին զարմացրե՞լ ա՝ իրան հերթական անգամ կազմ ներառելով։

Գարեգին Միսկարյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ

Եթե հետաքրքիր է երկու բառով ասեմ Հայաստանի ֆուտբոլի ողբալի վիճակի հիմնական պատճառի մասին։


Երեխաները ֆուտբոլ սկսում են պարապել 6-7 տարեկանից և մինչև (ուշադրություն!!!) 17-18 տարեկանը։ 6-18 տարեկան ֆուտբոլով զբաղվողների թիվը հազարների է հասնում։ Արդյունքում և մրցակցություն կա խաղացողների մեջ, և մարզիչների համար ընտրության հնարավորություն։ Լավ թիմեր կան էդ տարիքային խմբերում։ Տարբեր տարիքային խմբերի մեջ առաջնություններն ու մրցաշարեր կան։


Բայց ցավոք իսկական ֆուտբոլն սկսվում է 18-ից հետո։ Այ էդ ժամանակ է, որ հայկական ֆուտբոլը մեռնում է հիմնահատակ։ 18-ից հետո 10-12 տարի ֆուտբոլով զբաղված, ապրած պատանիներից եզակիներին է բախտ վիճակվում շարունակել ֆուտբոլը։ Համատարած գնում են բանակ։ Իսկ էդ եզակիներին էլ թե ինչ մեթոդներով ու գնահատման ինչ չափորոշիչներով են ազատվում բանակից հանում Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի զարգացման, դա էլ մեծ հարց է։ Հազարավոր ֆուտբոլով զբաղվող ու ապրող երիտասարդներից մնում են 30-40 հոգի։ Իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների համար մեկ շաբաթ պարապմունքի չգնալն է ազդում որակի վրա, ուր մնաց թե բանակից հետո շարունակեն ֆուտբոլ խաղալ։


Հիմա ինձ ասեք, թե երեսուն ֆուտբոլիստով ու ընտրության բացակայության պայմաններում էդ ո՞նց է զարգանալու ֆուտբոլը։ Վանեցյանը չէ, ուզում է Հռոմի պապն ու Մեսսին լինեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մինչև 18-ից բարձերի համար հնարավորություն չստողծվի 18-ից հետո շարունակել ֆուտբոլը` մենք ֆուտբոլ չենք ունենալու։ Թե ինչպես, դա էլ քննարկման հարց է։

Վահրամ Թոքմաջյան, պատմաբան

Վանեցյանին չէ, ուզում եք Գեբելսին ընտրեք ՀՖՖ նախագահ։ Հայաստանում ֆուտբոլը չի զարգանա, քանի դեռ յուրաքանչյուր բակ, գյուղ, դպրոց չունի նորմալ դաշտ։ Քանի դեռ այն առողջ կենսակերպ չէ։ Քանի դեռ տեսական մասով, չի ներառվել ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթական համակարգերում ու քանի դեռ ՀՖՖ գործադիր մարմնի զգալի մասը ոչ թե պրոֆեսիոնալներ են, այլ փոքր ժամանակ երազել են ֆուտբոլիստ դառնալ։
Երկրորդ դասարանում, արկածային վեպեր կարդալու ժամանակ, երազում էի նավապետ դառնալ։ Կլինի՞ ինձ էլ Սևանա լճում ադմիրալ կարգեք, սկսեմ ծովագնացությունը զարգացնել։

Հովհաննես Գալստյան, ազատամարտիկ

Մի քանի տարի առաջ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ մեր դահուկորդն սխալ ուղղությամբ էր գնացել և կորել էր: Իհարկե, որոշ ժամանակ հետո գտել էր հետդարձի ճանապարհը և վերադարձել էր մեկնարկի վայր: Ճիշտ է, այդ խաղերում մենք չհաղթեցինք, բայց և կորուստներ էլ չունեցանք:


Հ.Գ. Ֆինլանդիայի հետ ֆուտբոլային խաղի ժամանակ մեր ֆուտբոլիստները գնում էին առաջ և երևի մոռանում էին, որ պետք է վերադառնան: Այստեղից հետևություն՝ այսպիսի ֆուտբոլն ի՞նչ ենք անելու, եկեք դահուկային սպորտը զարգացնենք: Այնտեղ գոնե գիտեն, որ պետք է հետ գալ...


Բաղդասար Սուրենյան

Արմեն Դուլյան, լրագրող

Բայց ինչու պիտի Թավշյա հեղափոխությունից հետո լավ ֆուտբոլ խաղանք... Փոխե՞նք... Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին փոխելու հետ ազգային հավաքականի խաղի որակի կապելը նույնքան անհասկանալի է, որքան, օրինակ, ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը Լևոն Արոնյանի լավ ու վատ խաղի հետ... Բայց հիմնը փոխենք... Միգուցե ազդի...

Կարինե Հարությունյան, լրագրող

Ֆուտբոլը լավ խաղ է: Ֆուտբոլը ավելին է, քան սպորտը: Այն նաև արվեստ է: Գումարած՝ հավաքական խաղի, խմբային գործողության մշակույթ է դաստիարակում: Ու մեզ՝ հայերիս, համար շատ կարևոր է այս մշակույթը. մեզանից ամեն մեկը մի գեներալ է, բայց հարկ է, որ մեզ զինվոր զգանք, քանի որ ֆուտբոլում, ինչպես ցանկացած խմբային աշխատանքում, արդյունքն է գեներալի դերում:
Մի ժամանակ մտածում էի, որ մեր բնույթը պարզ երևում է մեր ֆուտբոլով՝ յուրաքանչյուրն ինքն է ուզում գոլ խփել: Հիմա կարծես գոլ խփել էլ չեն ուզում: Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է մեր ֆուտբոլում: Առաջ ուրիշ տեսակ սխալ էր, այսօր խաղը նայեցի՝ մի ուրիշ սխալ է, կամ նույն սխալի փոխակերպումն է մի ուրիշ վիճակի:
Մի խոսքով՝ տխուր է այս վիճակը. բոլորով նստում, նայում ենք, ցավոք, ի սկզբանե մտածելով, որ պարտվելու ենք: Կուզենայի իմանալ իրենք՝ ֆուտբոլիստները, ի՞նչ են մտածում, երբ դուրս են գալիս խաղադաշտ: Կուզենայի, որ իրենցից յուրաքանչյուրը անկեղծ խոսեր, բաց ասեր՝ ի՞նչ է մտածում, ինչու՞ է թիմը այսպես խաղում՝ առանց վախենալու կամ զգուշանալու ինչ-ինչ մարդկանցից կամ ինչ-ինչ հարցերից: Մի խոսքով՝ ֆուտբոլում անկեղծություն է անհրաժեշտ

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ֆուտբոլի լավ հավաքական ունենալու համար 2 բան է հարկավոր՝ լավ խաղացողներ և լավ մարզիչ: Լավ ֆուտբոլիստներ քիչ ունենք, լավ մարզիչ կարող ենք ունենալ: Գյուլբուդաղյանցը հավաքականի ղեկը պետք է թողնի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է փող ծախսի, արտերկրից կարգին մարզիչ հրավիրի: Արհեստավարժ մարզիչ ունենալով՝ Հայաստանի ընտրանին կարող է մրցունակ լինել, ոչ թե խայտառակ լինել «Հանրապետական» մարզադաշտում:

Լևոն Պաչաջյան, ֆուտբոլիստ

Գիտեք մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկանում ա էս անտեր խաղից… Բոլորը նայում են։ Բոլորը մտքեր ու կարծիք ունեն, թե ոնցն ինչպես կարելի ա անել, որ լավ լինի։ Բայց երբ թիմդ անդեմ ա, անձեռագիր ու աննպատակ դա ֆուտբոլին ամենամեծ ապտակն ա։ Երկրպագուները շատ բաներ կարող են ներել, անգամ պարտությունը։ Բայց երբեք չեն ների վերևում նշածս գործոնների բացակայությունը։ Ես դեռ չեմ նշում ֆուտբոլային գաղափարախոսության առկայության մասին։ Ոմանք դրանից հեռու են, ոնցոր գետաձին Սատուրնից:

Արայիկ Բաբայան, օգտատեր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարձրակարգ մարզչի կարիք ունի: Դա եղել է մի անգամ, երբ «Արարատ»-ի մարզիչը Նիկիտա Սիմոնյանն էր: Մարդը ոչ թե զուտ մարզիկ կամ մարզիչ էր, այլ հրաշալի հոգեբան. մեկը, ով կարողացավ բնույթով ինդիվիդուալիստ հայերից կազմել թիմային հաջողության ձգտող մարդկանց խումբ և ղեկավարել այն: Նրա դեմքին նայելիս անգամ հասկանում էիր, որ դեմդ բացառիկ խելքի, կամքի տեր մարդ է, ինչը չես ասի վերջին շրջանի մեր մարզիչների մասին: Չգիտեմ, թե, ինչ ԲՈՒՀ են ավարտել նրանք, բայց ակնհայտ է, որ հայ անհատ, տաղանդավոր, սակայն ինդիվիդուալիստ մարզիկներից կուռ թիմ կազմելու նրբություններին չեն տիրապետում: Սելեկցիոն աշխատանքը նույնպես կարևոր է, բայց պիտի դրա նշանակությունը հասկացող մարդիկ լինեն ֆուտբոլում: Բահը կոթ պիտի ունենա ..

Վահե Բուլանիկյան, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար

Լավ մինչև ե՞րբ պիտի նյարդախախտ լինենք ձեր անտաղանդության պատճառով...


Սկսենք գործկոմից. ինչ գործ ունեն գործկոմում ոչ կոմպետենտ, ֆուտբոլի հետ բացարձակ առընչություն չունեցող «Քայլ»-ի «կարկառուն» ներկայացուցիչները՝ էս էլ հո օրենսդիր մարմին չի՝ ինչքան շատ՝ էնքան «լավ»...


Մարզիչը. մարդու դեմքից երևում է, որ նա պարզապես չի կարող մարզիչ լինել, էն էլ արհեստավարժ...«խաղացողների» մասին ընդհանրապես չարժի բան ասել՝ անիմաստ ա..․

Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան

Գյուլբուդաղյանցը Դիեգո Սիմեոնեին հանդիպեց` «Աթլետիկո»-ն հաջորդ խաղը կրվեց ու որոշակի չոռնի պալասայի մեջ ա… Գյուլբուդաղյանցը Սանտյագո Սոլարիին հանդիպեց` հաջորդ խաղը «Ռեալ»-ը կրվեց ու հայտնվեց չոռնի պալասայի մեջ… Դե հիմա տեսեք` Գյուլբուդաղյանցն ամեն մի ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպում ա մեր տղաներին… հիմա հասկացա՞ք․․․ Թե չէ դրել եք` գիտահետազոտական-միտահետազոտական․․․ Գյուլբուդաղյանցը մանկապատանեկան ֆուտբոլի հիանալի մարզիչ ա։ Էդ իրոք եմ ասում։ Դրա մեջ բան չես կարա ասես։ Բայց էս մակարդակը լրիվ ուրիշ բան ա։ Մի խոսքով, նենց պիտի արվի, որ հաջորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ տղեքին չհանդիպի։ Էս ա ամբողջ գաղտնիքը։

Աշոտ Սարգսյան, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

Մի նեղվեք էտքան, մերոնք հատուկ են կրվել, որ ուժը ժամանակից շուտ չցուցադրեն: Աշխարհի 2022 թվականի առաջնության նախընտրականում սաղ մտածելու են, որ խաղալ չգիտենք ու արխային լինեն։ Ու տեղ մերոնք արդեն կբացահայտեն իրանց ուժը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր