ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հանրությունը քննարկում է #MEL ֆիլմի թրեյլերը
19.11.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում հայտնվել է ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին սկանդալային ֆիլմի թրեյլերը:

Բաբկեն Հարությունյան, «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող

Ինչպես և սպասելի էր, թրեյլերը շատ հուզիչ էր` միասեռականների դեմ ուղղված ծայրահեղական կոչերի դրվագներ` (սպանել, մորթել), մեդալներ, հաղթանակներ և, իհարկե, Մելինեի հոգեկան ծանր ապրումներ: Հեռուստադիտողների մի մասը, մեծ հավանականությամբ, նախ կնախատի այդ աղջկան, հետո ցավ կապրի, հետո կխղճա արդեն այդ «տղային»: Վերջ, խնդիրը լուծված է, աղջիկը դարձավ տղա, մարդը սովորական վերաբերվեց երևույթին, ավելին` արդարացրեց սեռ փոխելը: Առաջին մեծ քայլն արվեց, Նիկոլը դրսից խրախուսվեց, Արայիկը մեկ անգամ ևս պաշտոնական ընդունելությամբ պատվեց կարաբինային, սեռափոխ Լիլիթն այս անգամ դատի տվեց արդեն մեկ այլ «պիղծ» լրատվամիջոցի` ազգային արժեքներ քարոզելու համար: «Հեղափոխությունը» շարունակվում է, ամեն ինչ լավ է` առավոտյան ծեփում են ասֆալտին, ցերեկը՝ պատերին, երեկոյան` պառկՑնում:

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Մել ֆիլմի թրեյլերը նայեցի: Դժբախտ մարդու մասին ֆիլմ ա: Առանց սարկազմի եմ սա ասում:
Բայց կրկին մոտս հարց առաջացավ, թե ինչո՞ւ են բյուջեի հաշվին նկարում միայն այդ մի դժբախտ մարդու մասին ֆիլմ: Կարային, օրինակ, միանգամից էն մնացած 2,5 միլիոն մարդկանց մասին էլ նկարեին, այ հաստատ արդարացված կլիներ բյուջեից ֆինանսավորումը:

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Հա դե, ազգային մասշտաբի խնդիր ա, ամեն տեղ ձեռը գցել ամենաբարդ ու խնդրահարույց հարցերին: Դա մեր մեջ ա, մենք նման կերպ ենք առաջնորդվում ցանկացած հարցում, նույնիսկ որևէ մարդու մասին ֆիլմ նկարելուց: Հաստատ գիտեիք չէ՞` ինչ արձագանք կլինի Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուց, կարելի էր չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին, բայց չէ, պետք է խաղադրույք անել ամենաշատ քննարկվող հարցի վրա:


Որ մենք մեր ապրած օրերն ավելի ուշադիր վերհիշենք, կհասկանանք, որ կյանքում գրեթե միշտ այ սենց ընտրում ենք ամենախառը թեման, ամենախառը հարցն ու մտնում ենք դրանց տակ:

Անահիտ Մութաֆյան, դերասանուհի

«Մել» ֆիլմի թրեյլերն այսօր համացանցի հիթն է դարձել։ Նայեցի, իրոք, սա մարդու ներքին ողբերգությունը նկարագրող ֆիլմ է, սա տխուր մարդու մասին ֆիլմ է, բայց...
Ահա այստեղ է թաքնված այդ բայցը։ Մելին դարձրել են հերոս, իսկ հայ հասարակությանը հրեշ, որոնք հոշոտում են դժբախտ մարդուն։ Չի կարելի... Այոʹ, գուցե դա Մելինեի դժբախտությունն է, գուցե նրա փրկությունը սեռափոխության մեջ էր, բայց չի կարելի պետական միջոցներով ոչնչացնել մի ողջ ազգի, ով չի ընդունում սեռափոխությունը։ Այս թրեյլերից պարզ երևում է, որ սա կոնկրետ հայատյացության քարոզ է։

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Ինչքան անկեղծ ու լավն ա Մելը...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր