ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Համացանցը քննարկում է Ալիևի՝ «կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք, թե ով կհաղթի» հայտարարությունը
22.07.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սպանված զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ դիմել էր ՀՀ իշխանություններին և հայտարարել. «Կռվե՛ք մեզ հետ դեմ առ դեմ և կտեսնենք, թե ով կհաղթի»։

Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Տեսնես էդ ախմախն ինչ նկատի ունի «օդին նա օդին» ասելով: Հիմա 3:1 է հարձակման համամասնությունը: 1:1-ի դեպքում ինչ է լինելու տեսնես, հեչ մտածե՞լ է: Կարող է՞ դիտմամբ է ասել, որ կռիվ գցի միջներս, թե ով է, մանավանդ, իր հետ օդին նա օդին ելնելու: Ես, օրինակ, առաջարկում եմ հրացանով ԱԹՍ խփող էն մեր հովվին ղրկել Մեհրիբանի ուղղությամբ, բայց առանց հրացան, իհարկե, մարդասիրաբար: Թող բանավիճեն խաշլամի մասին, գոյնա...

Աշոտ Սարգսյան, Առողջապահության նախարարի խորհրդական

Հլա սրան, որ բզբզում ա է, ալիևը հիմա էլ ասում ա՝ «Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»: Սա էն ալիևն ա, որ իննսունականներին ռուսներին աղաչում էր միջնորդեին, որ մերոնք ստոպ տան պատերազմը, սա էն ալիևն ա, որ երկու կրակոցից հետո վազում ա թուրքի գիրկն օգնություն մուրալու, սա էն ալիևնա, ում դուխը հերիքումա միայն քնած հայի վրա հարձակվել, սա էն ալիևն ա, որ նույնիսկ ծիրանի հետ պատերազմում պարտվեց:


Թե բա՝ դեմ առ դեմ...

Սենոր Հասրաթյան, Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ

Հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագոռգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույնևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...» Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...»։


Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել: Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում... Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը... Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել...

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Ոչխարների գերագույն գլխավոր ոչխարապետ Ալիևի մտավոր ու հոգեկան վիճակը կրիտիկական փուլում է․ մի կողմից Նիկոլին ասում է՝ արի ադին-ադին կռվենք, տեսնենք՝ ով կհաղթի, մյուս կողմից էլ թե՝ Էրդողանն ինձ ասաց՝ Թուրքիան մինչև վերջ ձեր կողքին է․․․

Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ

Բաքվի բռնապետը կատաղում է ոչ թե նրա համար, որ իր բանակն իրար հետևից պարտություն է կրում, այլ նրա համար, որ հայկական կողմը «լեզու է դնում» իր ընդդիմադիրների բերանը։ Միայն Հայաստանն է կարողանում ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքն իր ողջ թշվառությամբ։

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Թե բա՝ ադին-ադին կռվեք մեր հետ... Հայվան, բա, ըստ քեզ, ո՞վ ա ջարդդ տալիս ամեն անգամ. մի սպեցնազ ունես, ով մերոնցից ուզում՝ սատկացնում ա, բա, որ մեր սպեցնազի հետ գործ ունենաս՝ ինչ կլնի քո հետ, պատկերացնելու էլ չի...

Ծովինար Վարդանյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Արդեն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կողմից արված քայլերը մեկ անձի քմհաճույքները բավարարելուն ու շահերն սպասարկելուն են միտված, այլապես իր երկրի մասին մտածող ոչ մի ղեկավար չէր գնա նման արկածախնդրության: Իսկ ալիևյան` մենամարտի հրավիրող հռետորաբանությունը գալիս է ապացուցելու, որ նա ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև նա կորցրել է նաև ինքնատիրապետումը: Նման ղեկավարի առկայությունն Ադրբեջանում հիրավի վտանգ է թե՛ սեփական ժողովրդի, թե՛ տարածաշրջանի անվտանգության համար:


Ինչևէ արձանագրենք, որ Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չարժե խոսել:

Տիգրան Աբրահամյան, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական

Ալիևի՝ հատկապես այս փուլի հայտարարություններից մի զարմացեք։


Ադրբեջանական բանակն իրար հետևից մի քանի տապալված օպերացիաներ է ունեցել. հանրությանը հանգստացնելու խնդիր ունի։


Միայն այն ձևակերպումը հանեք, երբ խոսում է բանակցային գործընթացին մասնակցելու աննպատակահարմարության մասին՝ անկեղծ է, մյուսները՝ անհարմար իրավիճակից դուրս գալու ճիգեր են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր