ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հանրությունը քննարկում է Փաշինյան-Ծառուկյան «գզվռտոցը»
17.09.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու անդրադարձել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ելույթին:


Վարչապետի գրառմանը արձագանքել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը:




Հրաչյա Հակոբյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։ Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ` պետք է ֆիքսել նաև մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի...

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Երկրի ղեկավար վարչապետը կամ երկրի ղեկավար նախագահն այն պաշտոններն են, որն զբաղեցնող յուրաքանչյուր անձ գրեթե ամբողջությամբ օբյեկտիվորեն զրկվում է անձնական դաշտի անձեռնմխելիությունից` պահպանելով դրա ամենամինիմալ ծվենները միայն: Ու դա նորմալ է, այդպես պետք է լինի: Նման բարձր պաշտոնը մեծ զոհողություններ է ենթադրում և մեծագույն հրապարակային հաշվետվություն:


Եվ հենց այդ համատեքստում է նաև, որ վարչապետի անձը կամ ընտանիքը հանդիսանում են հասարակական կամ անհատական քննադատությունների լեգիտիմ թիրախ: Այդ համատեքստում է, որ վարչապետի անձի յուրաքանչյուր հանգամանք կարելի է քննադատել, որովհետև վարչապետը սովորական քաղաքացի չէ, սովորական մարդ չէ այլևս, այլ` պետության խորհրդանիշ և ներկայացուցիչ: Նրա տունը հասարակության ձեռքով կառուցված բեմն է, իսկ անձնական և ընտանեկան կյանքը լուսարձակների տակ պետք է անցնի: Երկրի ղեկավարը` պաշտոնը ստանձնելով, բարոյական հարթությունում պարտավոր է հրաժարված լինել անձնական որևէ գաղտնիքից, որևէ վիրավորանք անձնական ընդունելուց կամ անձնավորվելուց: Այդպես է բոլոր բռնատիրություն չհանդիսացող երկրներում: Բռնատիրություն չհանդիսացող երկրներում մեկ այլ կարևոր հանգամանք է գործում. երկրի ղեկավարը գիտակցում է իր պաշտոնի, ինչպես ասում են Արևմուտքում` «գրասենյակի» բեռը, արժեքն ու ակնկալվող վեհությունը և իրեն թույլ չի տալիս մանրանալ, հակառակորդների հարցում անձնականացնել ամեն բան, բամբասկոտ էակի պես անցյալից կոմպրոմատներ հանել հրապարակ և բոլոր նրանց, որոնցից օգտվել է, գործընկեր դարձել, հետո` թշնամացել, պետության լծակների ընձեռած հնարավորություններն օգտագործելով` մրոտել, կեղտոտել ու շարքային բանսարկուի պես անվանարկել:


Ես վերջին մարդն եմ, որ կպաշտպանի տվյալ մեղադրանքի հասցեատիրոջը, բայց որպես քաղաքացի` ցավում եմ և ամաչում, որ Հայաստանի ղեկավարն այսքան նվաստացնում է սեփական պաշտոնը և մշտապես իջնում հակառակորդների կեղտոտ լվացքն արևին փռող թաղային կենցաղագետի մակարդակի:


Ամաչում եմ նաև, երբ նա դա անում է այլոց` իր մանկլավիկների ձեռամբ և շուրթերով:


Որևէ իրեն հարգող պետության համար սա ամոթ է:


Պետական, անգամ` ազգային ամոթ:


Ամաչո՞ւմ ենք արդյոք մենք: Իհարկե, ո՛չ: Անամոթությունը մեզ համար հանդուրժելի, ընդունելի մի երևույթ է այլևս:


Վաղը բոլորով հաստատ ամաչելու ենք: Ամաչելու ենք նրա համար, որ նման ամոթալի իշխանություն ենք հանդուրժել:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Վստահ եմ՝ պարոն Ծառուկյանի էջում հայտնված մեջբերումը վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված տեղեկություններ են պտտվում, որ առողջական խնդիրներ է ունեցել մշտապես, նաև՝ երբ նախարար է եղել: Դա պատճառ է հանդիսացել, որ մի քանի ամիս լինելով Սոցապ նախարար, լքել է պաշտոնը:


Չգիտեմ, կարծում եմ՝ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշել: Ես վստահ չեմ նաև, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Վարդան Հարությունյան, ՀԱԿ ակտիվիստ

Նիկո՛լ Փաշինյան, տենց էլ չմեծացար և գործիչ չդարձար, մնացիր պոպուլիստ դեղին մամուլի լրագրողի մակարդակում։ Դու ՀՀ սուպերվարչապետն ես, և կառավարման ամբողջ լծակները պատկանում է քեզ և նման ցածրորակ գրառումների փոխարեն արդեն պիտի Գագիկ բռնաբարը բանտում լիներ։


Հա, չմոռանանք ձեր կոալիցիոն կառավարությունը և ձեր հուշագիրը ձեր ասած եկեղեցու տարածքում խմբակային բռնաբարություն կազմակերպողի հետ, իսկ Դոդի կազմակերպած բռնաբարության մասին, ի դեպ, վաղուց էր հայտնի...

Իվետա Տոնոյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այն, որ պարոն Սիմոնյանը բավականին վառ երևակայություն ունի, որևէ մեկը կասկածի տակ չի դնում: Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն տեսներ ու գտներ, վստահաբար տեսել ու գտել է:

Գևորգ Պետրոսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ալեն Սիմոնյանը հղի է...


Ես մինչ օրս գիտեի, թե հղիությունը բացառապես մի տեսակ ունի...


Բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է ապացուցում...


Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը:


Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է:


Էնքան նեղն ա ընկել, որ Ծառուկյանի՝ լրիվ ուրիշ մարդու մասին արված գրառումը բերում-կպցնում ա ինձ: Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:


Ա՜յ տղա, օրինագիծ գրի, խելոք մնա քո տեղում, քանի դեռ բերանս չեմ բացել...


Ասենք՝ գունավոր վիբրատոր՝ Միացյալ նահանգներից...


Ու էլի ըտենց բաներ...

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի՝ սահմանադրությամբ հոգեկան առողջության խնդիրներով մարկդնաց բարձրագույն պաշտոնների նշանակվելու արգելք սահմանելու մասին առաջարկի` նախ ասեմ, որ ժամանակն է, որ Ազգային ժողովի պատգամավորները դ̵ո̵դ̵ո̵ւ̵թ̵յ̵ո̵ւ̵ն̵ն̵ե̵ր̵, ախմախություններ դուրս չտան:


Երկրորդը՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ «Կուսակցությունների մասին» օրենքով փակվեն քաղաքականությունում օլիգարխիայի ճանապարհները:


Ժամանակն է փակել գրպանի կուսակցություններ ու գրպանի ԱԺ խմբակցություններ ունենալու օլիգարխների հնարավորությունները:


Պարոն Ծառուկյանին նաև հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն ներկայացված է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում և իրավունք ունի ներկայացնելու ցանկացած (թեկուզ անհեթեթ) առաջարկ:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Գործադիրի ղեկավարն ու նրա թիմը քաղաքական բանավեճը վեր են ածել զզվելի ու անձնական վիրավորանքներով լի «բազարի»: Սթափվե՛ք, ամոթ է:

Քրիստ Հովսեփյան, «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ

Ժամանակն է, որ որոշ թերզարգացած թալանչիներ սթափ գնահատեն իրենց մտավոր կարողությունները և համապատասխանաբար լռեն, այլապես կրկին կվերածվեն քաղաքական խամաճիկի, որի փորձն արդեն իսկ ունեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր