Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես էր գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս արժանացավ բրոնզե մեդալի:
Թեժ պայքար էր ծավալվել, պատրաստ էինք հաղթելու, բայց ինչ-ինչ պատճառներով վերջին մոտեցումը չստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հրում վարժության վերջին մոտեցմանը: Երևի այդ մեդալը իմը չէր այդ պահին: Ինձ համար պատիվ է, որ Տալախաձեի հետ հավասարը հավասարին մրցակցում եմ: Եվ մի կողմից նույնիսկ ուզում եմ հաղթել իրեն: Այս մեդալին ես շատ եմ սպասել: Բայց երբեք չեմ մտածել մեդալի գույնի մասին: Միայն շնորհակալ եմ իմ Աստծուն, այս մեդալի համար:
Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով:
Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են ու լավ մարդիկ:
Ես մարզիկների գրանցած արդյունքները կգնահատեմ բավարար: Չեմ համարում ձախողված, չեմ համարում նաև ֆանտաստիկ: Այն ռազմավարությունը, որը որդեգրել է կառավարությունը, չի կարող այդքան արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ես հստակ պատասխան կտամ` մենք ճիշտ ե՞նք անում, թե՞ ոչ: Գիտեմ, հիմա շատերը կսկսեն քննադատել, բայց մի փոքր համբերություն է պետք: Բայց մեջբերեմ վիճակագրական մի քանի թվեր. 1996 թվականից մինչև 2024 թվականը որակապես ավելի լավ եղել են միայն 1996 և 2016 թվականների Օլիմպիական խաղերը, երբ ունեցել ենք չեմպիոններ: Այս երկու խաղերից հետո Փարիզ-2024-ը մեզ համար ամենալավն է որակապես` երեք արծաթ, մեկ բրոնզ:
Հայաստանի մարզիկները ամառային օլիմպիադայի ընթացքում վաստակեցին չորս մեդալ՝ երեք արծաթ և մեկ բրոնզ:
Եթե «դետալային» համեմատություն անենք նախորդ՝ Տոկիոյի օլիմպիադայի արդյունքի հետ, ապա կա «միլիգրամի» առաջընթաց: Տոկիոյում երկու արծաթ ու երկու բրոնզ էր, իսկ հիմա արծաթի տեսակարար կշիռն ավելին է:
Իհարկե, հասկանալի է, որ սա կեսկատակ դիտարկում է, քանի որ Փարիզի օլիմպիադան որևէ կերպ հնարավոր չէ համարել հայկական մարզաշխարհի առաջընթաց:
Իհարկե, ես չէի ասի նաև տապալում: Ըստ էության, 2012 թվականից հետո արդեն չորորդ օլիմպիադան է, որ Հայաստանի մեդալների քանակը 3-4-ի սահմանում է: Ընդ որում, այդ ընթացքում փաստորեն եղել է ընդամենը մեկ ոսկի՝ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում:
Իհարկե հիշենք նաև, որ Ռիոյում մեղմ ասած կասկածելի մրցավարության զոհ դարձավ մեր ըմբիշ Միհրան Հարությունյանը: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն էլ պնդում է, որ ինքն էլ մրցավարության զոհ է դարձել Փարիզի օլիմպիադայի եզրափակչում:
Կարեն Գիլոյանը խոստանում էր, որ Օլիմպիական խաղերին մասնակցող 15 մարզիկից 10-ը մեդալ կնվաճի, որոնցից 6-ը հավակնում է ոսկու:
Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում մենք հայտնվեցինք տարածաշրջանային հետնապահի դերում։ Վրաստանն ու Ադրբեջանը ոսկի ունեն, մենք՝ ոչ։ Մինչդեռ մեզ արծրունավարի ու նիկոլավարի խոստանում էին հաղթանակներ՝ ոսկե մեդալների տեսքով։ Նաև՝ 10 մեդալակիր էին խոստանում։ Դա էլ սուտ դուրս եկավ։
Խաբեբայությունը, պարտությունները և հետընթացը բոլոր ոլորտներում են։ Սպորտը բացառություն չէ:
Իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։
Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Բաժանորդագրվել լրահոսին