Երևանի ավտոբուսի վարորդներն առավոտից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից:
Քանի որ ես կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես համաձայնության տարրեր կարող է պարունակել, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են, օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։
Համերաշխությունս ավտոբուսների վարորդներին:
Ավտոբուսի վարորդները զուգարան գնալու տարրական պայմաններ չունեն, որովհետև Տիգրան Ավինյանը 7 միլիոն 650.000 դրամ (20.000$) արժողությամբ բիզնես դասով թռնում է Լոս Անջելես և իրեն սպասարկելու համար 33 միլիոնով (85․700$) մեքենա է գնում։
Երևանի հարկատուները արդեն 1 տարուց ավել է, ինչ բավարարում են միայն 1 մարդու կարիքները, և այդ մեկ մարդը Տիգրան Ավինյանն է:
Երևանում մեծաթիվ վարորդներ գործադուլ են սկսել՝ բողոքելով աշխատանքային պայմաններից։ Թե որքանով են վարորդների բողոքները հիմնավոր՝ չգիտեմ, անհրաժեշտ է քննարկել, հասկանալ, սակայն նորմալ, ընդունված երևույթ է, երբ մարդիկ գործադուլի միջոցով բարձրաձայնում են իրենց բողոքը։ Բնականաբար՝ սա առաջացրել է լուրջ անհարմարություն բնակիչների համար, սակայն գործադուլի իմաստը հենց դրանում է, որ ունենա որոշակի հետևանքներ՝ դրանով, իսկ հանրության և համապատասխան պատկան մարմինների ուշադրությունը՝ իր վրա գրավելու համար։
Հիմա Երևանի քաղաքապետարանը արձագանքելով վարորդների իրականացրած գործադուլին՝ սպառնալիքներ է հնչեցրել, դիմելով իրավապահ մարմիններին՝ քրեական գործեր հարուցելու համար։
Նորից կրկնեմ՝ քաղաքապետարանը սպառնում է մարդկանց քրեական գործերով, ինչ է թե նրանք որոշել են գործադուլ իրականացնել՝ արտահայտելով իրենց բողոքը, որը ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է։
Իհարկե կարող են ասել, որ խախտել են աշխատանքային օրենսգրքի՝ այս, կամ այն հոդվածը, սակայն այստեղ խնդիրն այլ է։
Մի՞թե ոչ մի բողոք, դժգոհություն, խնդիրների բարձրաձայնում, առաջարկություններ չեն հնչել վարորդների կողմից և ուղղակի, հենց այնպես, մի օր առավոտյան մարդիկ որոշում են դուրս չգալ աշխատանքի՝ իհարկե ո՛չ՝ չի կարող այդպես լինել։ Եղել են խնդիրներ, բողոքներ, որոնք քաղաքային իշխանությունները անտեսել են, չեն փորձել հասկանալ դրանք և լուծումներ տալ։
Երբ հիմա ներողություն են խնդրում քաղաքացիներից, ստեղծված իրավիճակի համար՝ փորձելով պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մեղմ ասած ազնիվ չէ։
Ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն քաղաքային իշխանություններն են։
Բա ո՞ւր է քաղաքապետը, դեռ չի՞ վերադարձել իր տասնյակ միլիոնանոց «վոյաժներից», մի հատ գնա, հանդիպի մարդկանց հետ, լսի նրանց:
Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը:
Գործադուլի սահմանադրական իրավունքի իրացումը չի կարող քրեական հետապնդման հիմք դառնալ: Դա աբսուրդ է:
Գործադուլ անող վարորդներին աշխատանքից ապօրինի ազատելը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել և չի կարող անհետևանք մնալ: Վստահ եմ դատական կարգով իրավունքների վերականգնում է լինելու, իսկ քաղաքապետարանը հերթական անգամ փոխհատուցման պարտավորություն է կրելու:
Վայելում ենք «ժողովրդավարության բաստիոնի» ողջ պերճանքն ու թշվառությունը:
Այսօր Երևանի քաղաքապետարանին ապօրինի տիրացած ղեկավարությունը բռնաճնշումներով և սպառնալիքներով է արձագանքել ավտոբուսների վարորդների գործադուլին, թեև գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ խնդիրները, որոնք բարձրացնում են վարորդները, առնվազն խելամիտ քննարկման և փոխզիջումային լուծման կարիք ունեն:
Իմ զորակցությունն եմ հայտնում այս ապօրինությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներին, պատրաստ եմ աջակցել նրանց՝ վերականգնելու իրենց օրինական իրավունքները: Նաև, դատապարտում եմ ապօրինաբար Երևանում քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը, համարում եմ, որ նրանց հրաժարականը և Երևանի ավագանու նոր ընտրությունները միակ հնարավոր միջոցն են մեր քաղաքը դուրս բերելու այս ձգձվող կառավարման ճգնաժամից:
Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ:
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին:
Եվրոպական երկրներում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլի մասին լուրերը սովորական երևույթ են, լրահոսի մաս անգամ, նրանց դրա համար աշխատանքից չեն հեռացնում, բանակցում են, հարցը լուծում են, առաջ են գնում։ Լավ, որ այդքան ճամփորդում եք պետության հաշվին, ոչ մի տեղից ոչ մի բան չե՞ք կարողանում սովորել։ Ո՞վ է տեսել գործադուլ անելու համար վարորդին աշխատանքից հանեն:
Բաժանորդագրվել լրահոսին