MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
ՄԻ ՔԻՉ ՄԱ՜ՐԴ ԵՂԵՔ թե՞ ՄԻ ՔԻՉ ՀԱ՜Յ ԵՂԵՔ
16:48, 29.03.2022
2414 | 0

Հիմա երևի ՄՈԴԱ է դարձել քաղաքականությունը, քաղաքական թեմաներ շոշափելը, եզրակացություններ անելը, սեփական ԹՅՈՒՐ կարծիքը ներկայացնել որպես մի ամբողջ ազգի կարծիք…


Լրագրողները քաղաքական զրույցի են հրավիրում մարդկանց որոնք ոչ մի ԱՂԵՐՍ չունեն քաղաքականության հետ ու կարծես դրանից հրճվում են…

Երևի սա էլ է ՄՈԴԱ…


ԲԺԻՇԿՆ իր հիվանդներին թողած ժամերով ելեւյթ է ունենում, ելույթում շոշափում հարցեր զենքի, զինամթերքի, սպավող ռազմական գործողությունների մասին, առանց հասկանալու, որ ՊԱՐԶ երևում է, որ ինքը կյանքում ոչ զենք է տեսել, ոչ էլ գաղափար ունի ռազմական տակտիկայի ու ստրատեգիայի մասին…

Դե արդեն պարզ է, որ ՄՈԴԱ է և ոչ ոք չի ցանկանում մոդայից ետ ընկնել…


Ավելորդ չեմ համարի հիշատակելու այն վայ-լրագրողների և բլոգերների կամ իրենց բլոգեր համարողների տեղադրած ՎԵՐՆԱԳՐԵՐԸ տեղադրված սոց. ցանցերում.

«պինդ բռնվեք, որ չընկնեք»

«ողջ ազգը ապշած է»

«շտապ կարդացեք քանի դեռ չեն ջնջել»

Կարդում ենք հերթական հիմարությունը ու առանց բռնվելու ոչ ընկնում ենք ոչ էլ բան հասկանում:

Կարդում ենք ու չենք ԱՊՇՈւՄ քանի որ ողջ ազգի մեջ մենք չկանք երևի:

Չենք շտապում կարդալու ու մի քանի օր հետո տեսնում ենք նույն հաղորդագրությունը, որ ոչ մեկը չի էլ պատրաստվել ջնջելու:


Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիտոսի արձանը և մոլորակի բոլոր քրիստոնյաները կժամանեն Հայատան շտապելով ներդրումներ անել ու Հայաստանը կդառնա ԲԱՐԳԱՎԱՃ, դեմ չեմ, բայց

եթե այդպես լիներ ապա Սասունցի Դավթի արձանի շրջակայքը այդքան կանաչի վաճառողների փոխարեն լցված կլիներ հազարավոր զբոսաշրջիկներով:


Պատերազմ է…լինի Ուկրաինական, Ռումինական, Ռուսական և այլն, բայց ՊԱՏԵՐԱԶՄ է ու մահանում են երեխաներ, կանայք, ծերեր, շարժվելու հնարավորությունից զրկված հիվանդներ…

և անհասկանալի են այն մարդիկ (լրագրողները), որոնք գրում են կամ ելույթ ունենում.

«կեցցե Պուտինը, տեսա՞ք ինչ արեց…

«տեղն է դրանց, թող սատկեն…

«այ այդպես թող հողին հավասարվեն..

Սոլովյովն ասաց…

Գորդոնն ասաց…

Պեսկովն ասաց…

Մակրոնն ասաց…

Շևչենկոն ասաց…

Քոչարյանի փաստաբանն ասաց…

Համլետ Ղուշյանն ասաց…

Աստղագետն ասաց…

Էքստրասենսն ասաց…

ՄՈՌԱՆՈՒՄ ԵՔ կամ չգիտեք, որ ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ ՎԱՐՁԻ ԴԻՄԱՑ, երբ վարձատուն փոխվեց կասեն լրիվ հակառակը:


Մեկ ցանկանում ես գրել, որ ՄԵՐ ԱԶԳԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ԴԱԺԱՆ ՉԻ ԵՂԵԼ, մեկ էլ սթափվում ես ու հասկանում, որ դե ՄՈԴԱ է ու այս և նման բան գրող թափթփուկներն ինչ կապ ունեն մեր ԱԶԳԻ հետ մեկ էլ հանկարծ նորից կարդում ես.


«Իվետա Մուկուչյանն ամբողջովին մերկացել է լողափին»

ու ամեն ԻՆՉ ընկնում է իր տեղը:


Հ.Գ.1 որն անպայման պետք է լիներ


Տեղադրվում են քարտեզներ, Տիգրան Մեծի, Անդոկ Սյունեցու, Վարդան Մամիկոնյանի և այլն ժամանակահատվածներից, որտեղ շեշտված են Հայաստանի այն ժամանակվա սահմանները…

և ինչ ???????

Տեղադրողներին թվում է, որ Բայդենը, Պուտինը, Մակրոնը Արաբական շեյխերն ու շեյխուհիները, Բրիտանական լորդերն ու լորդուհիները բան ու գործ թողած մտնելու են ՖԲ հայկական էջերն ու ԱԶԴՎԵԼՈ՞Ւ են դրանցից…

գուցև այդպես է,

բայց այդ դեպքում էլ մի մոռացեք, որ այդ նույն Բայդենը, Պուտինը, Մակրոնը Արաբական շեյխերն ու շեյխուհիները, Բրիտանական լորդերն ու լորդուհիները շատ լավ տեղեկացված կլինեն թե ինչպես են վարձով ապրող հայ ընտանիքներին ՀԱՅԵՐԸ (կամ հայ կոչվածները) հանում տանից, մի քանի դրամ ավել վճարող օտարերկրյա ընտանիքներին (անհատներին) վարձով տալու համար:


Հ.Գ.2

Ավարտում եմ, բայց իրոք չգիտեմ ինչպես գրել՝

ՄԻ ՔԻՉ ՄԱ՜ՐԴ ԵՂԵՔ

թե՞

ՄԻ ՔԻՉ ՀԱ՜Յ ԵՂԵՔ



The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
14:27, 06.03.2024
198 | 0
00:16, 29.01.2024
320 | 0
22:42, 16.01.2024
257 | 0
21:28, 15.01.2024
275 | 0
13:30, 09.01.2024
378 | 0
13:16, 30.12.2023
387 | 0
12:50, 21.12.2023
355 | 0
21:14, 19.11.2023
354 | 0
23:34, 23.10.2023
385 | 0
10:18, 11.10.2023
392 | 0
21:34, 19.09.2023
744 | 0
to top