MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +12 °C Tomorrow:+12 °C
Ոստիկան քեզ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ
19:09, 03.05.2022
1571 | 0

Ոստիկան քեզ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

և անկեղծ ասած Աստված չանի համբերությանդ բաժակը լցվի,

բայց դե ամեն բան ունի սահման…


Աբովյան – Պուշկին խաչմերուկ, ա՜յ քեզ պատահականություն, փողոցներն

ակամա հիշեցրին Աբովյանի ՕՐՀՆՎԻ՛ ԷՆ ՍՀԱԹԸ, ՈՐ ՌՍԻ ՕՐՀՆԱԾ ՈՏԸ…

և Պուշկինի

Поди ты прочь — ты мне не сын,

Ты трус, ты раб, ты армянин!

Իսկ ցուցարարները նստել են ու երգում են «Զարթնիր լաո»:


Մի զբոսաշրջիկ մոտեցավ ու անգլերենով հարցնում է, թե անգլերեն խոսո՞ւմ եմ,

անգլերենով ասացի, որ չեմ հասկանում, անցավ ռուսերենի ու կոտրված ռուսերենով հարցնում է թե ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ցույց տալով ցուցարարներին, որոնց շարքում իբր հպարտ երևաց Ռոբերտ Քոչարյանի դեմքը:

Հոգուս մեղք չանեմ, որ ամաչեցի ցուցարաների համար ու ասացի.

- Հեչ, ալբանացիներ են, իրենց համար երգում են:

- Բայց ի՞նչու են Թուրքիայի «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի հիմնը երգում:

- Դա հայկական ժողովրդական երգ է, ի՞նչ թուրքական:

- Ոչ, ես լավ գիտեմ, - ու միացրեց հեռախոսը, որտեղից լսվեց Զարթնիր լաո-ի երաժշտությամբ թուրքական ինչ որ երգ,

(հետո ճշտեցի, որ այդ երաժշտությանբ իրոք «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի հիմն է բառերն էլ

«Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, դուշմանը կպարտվի, հաղթանակը մոտ է: Ձեռքի ուժ կա, շունչ կա, հոգիներ կան, որոնք կարող են տրվել «Ֆեներբախչեին»)


Ոստիկանները մի կերպ զսպված համբերությամբ փորձեր էին անում ազատել խաչմերուկը երևի թե մտքներում ասելով.

«Արա դե լա՜վ էլի, մենք էլ ենք ԼԱՈ, զարթնե՜լ ենք, ի՞նչ եք ուզում, թողեք հանգիստ մեր ծառայությունն անենք»


Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի
Զարթնիր լաո, մեռնիմ քզի…


ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ քեզ ՈՍՏԻԿԱՆ

Բայց ամեն բան իրոք ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ունի

The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
21:14, 19.11.2023
73 | 0
23:34, 23.10.2023
156 | 0
10:18, 11.10.2023
180 | 0
21:34, 19.09.2023
524 | 0
16:36, 13.09.2023
918 | 0
19:36, 08.09.2023
528 | 0
18:17, 28.08.2023
555 | 0
22:27, 21.08.2023
403 | 0
17:17, 21.08.2023
389 | 0
22:19, 19.08.2023
440 | 0
to top