
Շտապում էի աշխատանի-ծառայության և նախապես իմանալով, որ ինչ-որ երթ է լինելու մեքենաներով՝ ոտքով էի: Նոութբուքս էլ անընդհատ սահում էր ուսիցս անհարմարություն ստեղծելով: Կարծես թե ոչ մի երթ էլ չկար ու մտքումս անիծելով սոց.ցանցերի բլոգերներին մտա Մոսկովյան փողոց: Խորհրդանշական էր որ հենց ՄՈՍԿՈՎՅԱՆ փողոցում դիմացից գալիս էր այդ երթ կոչվածը փակելով փողոցի լայնության կեսը: Կանգնած նայում եմ երթի մասնակիցներին ակամա հիշելով «Չարենցի Ամբոխները խելագարված» -ը ու փորձում եմ ծանոթ գտնել: Ամբոխից մի երիտասարդ դիմեց ինձ. - Հոպա՜ր դո՛ւ էլ արի: - Ո՞ւր: - Առաջ, էլ ո՞ւր: - Իմ առաջը մյուս կողմն է: - Ոչի՜նչ, էդ կողմ էլ ենք գալու: - Բա չեք երգելո՞ւ «Զարթնիր Լաո», «Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա» «Սարսափը տիրեց Օսմանեան զօրքին» - Իրիգունը կերգենք: - Իրիգունը կգա՜մ… Վերջապես տեսա մի ծանոթ դեմք՝ ուսանողական ընկերուհիներիցս մեկին ու ձեռքով արեցի, որ մոտենա: Մոտեցավ, ողջագուրվեցինք: - Ի՞նչ ես անում սրանց մեջ, Լիլիթ ջան: - Ոնց թե ի՞նչ, ակցիա եմ անում, ընտանիքով ենք: - Ի՞նչ ակցիա: - Ազա՜տ, անկա՜խ Հայաստան: - Ազա՜տ, անկա՜խ ումի՞ց: - Ա՛յ մարդ, կյանքից հետ ես մնացել, ազա՜տ, անկա՜խ Ռոբի՛ց ու Սերժի՛ց: - Ոնց որ թե խառնել ես, սա հենց իրե՛նք են ղեկավարում: - Իրոք որ հետ ես մնացել, այստեղ ամեն մեկը իր ակցիան է անում, մեզ այդպես են ասել: - Լա՜վ, որ ակցիա ես անում, հետո ռոբն ու սերժը իրենց ակցիաներից քեզ բաժին կտա՞ն: - Իրոք որ հետ ես մնացել, բաժին չեն տալիս այլ տանում են կամ բերման ենթարկում, հասկացա՞ր, արի գնանք ամուսնուս հետ կծանոթացնեմ: - Չէ՜, ավելի լավ է բաժնում կծանոթանամ, մի երկու ժամից… |