MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Նայմեխենի Վան կիրակնօրյա դպրոցի սաները Դրենթեի թանգարանում
14:36, 14.07.2022
1359 | 0

Նայմեխենի Վան կիրակնօրյա դպրոցի սաները Դրենթեի թանգարանում


Նայմեխենի Վան հայկական կիրակնօրյա դպրոցի կայքը հետևյալն է հաղորդում.

«Նայմեխեն քաղաքի Վան դպրոցի կրտսեր ու ավագ խմբերի որոշ սաների հետ եղանք Ասսեն քաղաքի Դրենտե թանգարանում։ Ծանոթացանք հայկական պատմամշակութային հնագույն ցուցադրությունների հետ։

Խումբը հաճույքով դիտեց թանգարանի հարևանությամբ գտնվող Նոյան տապանի նմանությամբ կառույցի բացման մշակութային ծրագիրը, ստացավ նոր գիտելիքներ իր արմատների մասին։ Շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ հատկապես Ռոմաշուկների ընտանիքին» ։

Հիշեցնում ենք, որ Հայաստանի մասին ցուցահանդեսը գործելու է` մինչև այս տարվա հոկտեմբերի 30-ը, «Արարատի ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը բաց է ժամը` 10-ից 18-ը:

Մանրամասնությունները կայքում.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
582 | 0
to top