MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Tomorrow:+11 °C
Քրիստոսի արձա՞ն
13:57, 15.07.2022
1368 | 0

Լինելով քիչ թե շատ մտավորական չեմ կարող չանդրադառնալ այս հարցին, հարց, որով ողողված է ողջ ինետն ու մամուլը…աշխարհիկ ու հոգևոր աշխարհը, քաղաքագետներն ու անքաղաքագետները, գիտուններն ու տգետները և այլն:


Սխալ հարցադրում է իրականացվում միկրոֆոններն առած ու փողոցները չափչփող վայ-լրագրողների կողմից.

«Համաձա՞յն եք, որ Քրիստոսի արձանը կանգնեցվի Հատիս լեռան վրա» այսինքն արձանի կառուցումն արդեն որոշված է մնում է տեղի հարցը:

Այնինչ բավական է փոխել հարցը և ԱՄԵՆ ԻՆՉ ԿԸՆԿՆԻ իր տեղը.

«Քրիստոսի՞ թե՞ Մեսրոպ Մաշտոցի արձանը կցանկանաք տեսնել Հատիս լեռան վրա»:


«Գործի քավորը» առյուծապահ, որն այս բառը ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ խառնում է առյուծասիրտ բառի հետ մի անձնավորություն է, որին մոտ 2 մլն բնակչության 1.8 մլն չէր ցանկանա տեսնել Հայաստանում, բայց ԶԱՎԵՇՏՆ այն է, որ

Եկեղեցին դեմ է,

Բնապահպանները դեմ են,

Լուրջ և սթափ մտավորականները դեմ են,

Կառավարությունը ни рыба, ни мясо,

բայց

այս անձնավորության կոչին (արձան քանդակելու գործին) արձագանքել են բավականին մեծ թվով քանդակագործներ:


Մնացել է ստանալ Արզաքանյանցի և Նատալիյա Ռոտենբերգի պաշտոնական համաձայնությունը և ՎԵՐՋ, արձանը կկանգնեցվի Հատիսի վրա – մեկ գիշեր ու առավոտյան կհայտնվի Հայ Դավիթ Կոպերֆիլդը ու Քրիստոսի փոխարեն կհայտնվի ՄԵԾ բարերար, առյուծապահ նաև ՀԱՄԱՏԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ առյուծասիրտ քաղաքական գործիչի հասակով մեկ արձանը որպես Կոտայքի բդեշխ, իսկ պատվանդանին ոսկեղենիկ տառերով գրված կլինի.

«Չէիք ուզում Քրիստոսին, ես կկանգնեմ, հո սաքածս չի՞ կորելու»


Հ.Գ.

Ակամա հիշեցի այս թեմայով իմ և մի հրեա (Յիցհակ Լևինի) զբոսաշրջիկի զրույցը, երբ պատասխան չակնկալելով հարցրեց.

- Իսկ ի՞նչ է արել Քրիստոսը Հայերի համար:




The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
14:27, 06.03.2024
198 | 0
00:16, 29.01.2024
320 | 0
22:42, 16.01.2024
257 | 0
21:28, 15.01.2024
275 | 0
13:30, 09.01.2024
378 | 0
13:16, 30.12.2023
387 | 0
12:50, 21.12.2023
355 | 0
21:14, 19.11.2023
354 | 0
23:34, 23.10.2023
385 | 0
10:18, 11.10.2023
392 | 0
21:34, 19.09.2023
744 | 0
to top