MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Tomorrow:+24 °C
Հոլանդացիների և հայերի առևտրային հարաբերությունների մասին
14:09, 16.07.2022
1269 | 0

Հոլանդացիների և հայերի առևտրային հարաբերությունների մասին

Այս տարի (2022թ.) Նիդեռլանդները և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, որի կապակցությամբ լույս է տեսել «Հայաստանը հին հոլանդական քարտեզներում» գիրքը, որը պարունակում է մոտ հիսուն շատ հին քարտեզներ՝ պատրաստված հոլանդացիների կողմից, այդ թվում՝ Հայաստանի առաջին քարտեզը, որը հրատարակվել է 1695 թ

Այնուամենայնիվ, հոլանդացիների և հայերի միջև առևտրային հարաբերությունները գալիս են դարերի խորքից։ Ենթադրվում է, որ հայկական և հոլանդական փոխհարաբերությունները սկսվել են 13-րդ և 14-րդ դարերում, երբ հոլանդացի վաճառականները ժամանեցին Կիլիկիա և հայկական առևտրական տներ բացվեցին Ցածր երկրներում (այժմ՝ Նիդեռլանդներ և Բելգիա): Հայերը ցածր Երկիր են բերել գորգեր, ներկանյութեր, բամբակ և համեմունքներ Հայաստանից և ամբողջ աշխարհից: 1578-1842 թվականների Ամստերդամի նոտարական արխիվներից երևում է, որ այդ ժամանակաշրջանում հարյուրավոր հայ վաճառականներ են ապրել Ամստերդամում։ Նրանց իրավական դիրքը Ամստերդամում բարենպաստ էր։ Հայերը կարող էին ձեռք բերել քաղաքացիություն, ունեին կրոնի ազատություն, կարող էին շարունակել հագնվել իրենց սովորության համաձայն և կարող էին տպագրել հայերեն գրքեր։ Նրանք լիարժեք հասարակության մաս են կազմել, ինչպես դա երևում է փորագրություններից և նկարներից:

1699 թվականին նրանք նույնիսկ Արևելյան Հնդկաստանի ընկերության կողմից թույլտվություն ստացան առևտուր անելու հոլանդական գաղութում «Հոլանդական Արևելյան Հնդկաստան» (այժմ՝ Ինդոնեզիա): Ներկայումս՝ շնորհիվ երկու երկրների ակտիվ դեսպանատների և գործարար նախաձեռնությունների, շատ լավ առևտրային հարաբերություններ են հաստատվել։ 1887 թվականի օգոստոսի 14-ի De Amsterdammer ամսագրում կարդում ենք. «Ամստերդամ քաղաքի Հայ համայնքի պատմութունը դա Ամստերդամի պատմության ոսկե էջերից է: Որքան ես եմ հասկանում Նիդերլանդների և Հայաստանի միջև առևտուրը շարունակում է ոսկե էջ մնալ մեր (ժամանակակից) պատմության մեջ:

Մորիս Կերենս
Հերթոգենբոս (Նիդերլանդներ)
Հուլիս, 2022թ.

https://niderlandakan.livejournal.com/536119.html

https://www.nidoragir.com/2022/07/blog-post_16.html

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
286 | 0
00:09, 09.03.2024
768 | 0
to top