
ՍԱՍ, Կայզեր, Երևան Սիթի, Զովք…ոչ միայն առևտրի կենտրոններ են այլև հանդիպման, նախանձ շարժելու, խանդի և ընտանեկան վեճերի անսպառ աղբյուրներ: Հանդիպեցին. - Здравствуй Вардануш, как твой муж? - Спасибо, с удовольствием, այ եկել եմ լոլիկ առնեմ ու իր սիրած ձվածեղը սարքեմ, ախչի բա ասո՜ւմ էիր մարդդ քեզ չի սիրում: - Է հա՜, էլի՜ եմ ասում: - Երեկ կես բերան ասացի սիրտս «Լամբորջինի» է ուզում, այսօր առած եկավ: - Լո՞ւրջ: - Է հա՜, ի՞նչ կա խաբելու: - Ավտոմա՞տ է: - Բա ո՞նց: - Ի՞նչ գույնի է: - Սպիտակ: - Վա՜խ: - Հա՜, ձմեռը կնստենք տա՜ք-տաք: - Բա՞ ամառը: - Իա՜, իզուր ի՞նչու մաշենք: - Հա ճիշտ ես, սրանց սարքած ասֆալտին ակներ կդիմանա՞ն, Երանի՜ քեզ: «Երանի՜» մտքում ասաց Вардануш-ն ու դիմեց վաճառող տղային. - Տղա ջան 80-ով կտա՞ս: |