MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ՉԻ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ․․․
19:55, 31.07.2022
1353 | 0



ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ՉԻ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ․․․
Ժողովուրդ ջան այնպես չէ, որ ղարաբաղյան կլանի 2 հանցագործ բևեռները հաշտ են եղել իրենց պաշտոնավարման տարիներին ու հիմա էլ․ թեև ոմանց այդպես է թվացել, բայց Նիկոլին տապալելը, իշխանությունը զավթելը հեղափոխությունից հետո եղել է և՛ Քոչի, և՛ Սերժի գերագույն նպատակը և երկուսի մեջ Հայոց գահը զավթելու մրցակցությունն առ այսօր շարունակվում է․․․ նախ ասեմ, որ Ղարաբաղյան կլանի 2 պագլուխների Արցախյան մասնաճյուղը հլու հնազանդ ենթարկվում են այս երկուսի հրահանգներին․ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ հարությունյան, ԱԱԾ-ի պետ Վիտալի Բալասանյան․․․Սերժի պաշտոնավարման տարիներին Քոչն ընդհատակյա ակտիվ աշխատանք էր տանում․ մարդկանց հավաքագրում․ Էլ Ռուսաստանի հայերի միության՝ Արա Աբրահամյան, էլ Եվրոպայի հայերի միության ֆեդերացիայի նախագահ Աշոտ Գրիգորյան, էլ Զարուհի Փոստանջյան, տասնյակ լրագրողներ, խմբագիրներ, որ Սերժի դեմ գրած իմ բոլոր հոդվածները մեծ հաճույքով էին տպագրում իրենց թերթերում և ինձ թվում էր, թե բոլորն էլ ինձ պես անկեղծորեն Սերժի դեմ էին պայքարում, բայց միայն հեղափոխության օրերին բոլորի դիմակը պատռվեց․ հեղափոխության հենց սկզբից՝ Նիկոլի առաջին քայլից սկսեցին Նիկոլի դեմ պայքարել, ես շոկի մեջ էի․․․մեկը մյուսի հետևից բացահայտում էին իրենց․․․ ․ սա իմիջայլոց․․․Սերժի նախագահման տարիներին Քոչը ընդհատակում ակտիվորեն աշխատում էր Սերժին տապալելու ուղղությամբ․ 2 հզոր փորձ արեց․ առաջինը՝ 2015- ի Ծառուկյանի բազմահազարանոց հանրահավաքներն էին, որ մի պահ թվաց թե ուր որ է հեղաշրջում կիրականացնի․․․ իրոք Սերժը աթոռը կորցնելու վտանգի առաջ էր կանգնած, քանզի Ծառուկյանի հանրահավաքներին շատ մեծ բազմություն էր հավաքվում․Սերժը զգաց, որ հաջորդ օրն իր համար սևով էր բացվելու, Ծառուկյանին կանչեց իր մոտ, այնպես ահաբեկեց, ականջները քաքշեց, որ հաջորդ օրը Ծառուկյանը ազգային ժողովի ամբիոնից հանդես եկավ մեղայականով և խոստացավ այլևս քաղաքականությամբ չզբաղվել․․․

Հաջորդ հեղաշրջման փորձը դա 2016- ի հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ՊՊԾ գնդի գրավումն էր, որը Քոչի պռոեկտն էր ու դարձյալ միտված էր Սերժին տապալելու, բայց իրականում շատ անմտածված քայլ էր և հենց իրենք պատանդ դարձան իրենց տղայական քայլին և Վիտալի Բալասանյանի հորդորով հանձնվեցին․․․մի փաստ արձանագրեմ, եթե նրանք իրականում ուզում էին Սերժին տապալել, ինչպե՞ս եղավ, երբ Նիկոլ Փաշինյանն անկառավարելի ամբոխին կարողացավ հանդարտեցնել, ուզեց առիթն օգտագործել և հեղաշրջում իրականացնել, Սասնա Ծռերից Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանն ներսից մեսիջ ուղարկեցին․Պավլիկը, թե Նիկոլին չի վստահում, ճմռտեք, գցեք աղբարկղը, իսկ Վարուժանն էլ թե «Նիկոլն ուզում է հայի արյամբ ձեռքերը տաքացնի» Նիկոլը վիրավորվեց, հարթակը հանձնեց Ալեք Ենիգոմշյանին ու հեռացավ․․․ չշարունակեմ, հետևությունը թողնում եմ ձեզ․ միայն ասեմ, եթե իրոք իրենց նպատակը Սերժից ազատվելն էր, ինչու՞ թույլ չտվեցին Նիկոլն առաջնորդեր ժողովրդին․այդ ժամանակ Նիկոլը 100 տոկոսով կարող էր հեղաշրջում իրականացնել․փաստորեն նրանք վախեցան Նիկոլը իրենց դափնիները խլեր և իրենց առաջնորդ Քոչը խաղից դուրս վիճակում կհայտնվեր․․․ահա այդ վիդեոն, որը պահպանվում է իմ արխիվում․․․Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ - YouTube

https://www.youtube.com/watch?v=MCXkXa4cA6U

ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ․
Նախ ասեմ․ Սերժի պաշտոնավարման ողջ ընթացքում Քոչը ընդհատակյան տարբեր հնարքներով փորձել է տապալել Սերժին․ թերթերի խմբագիրներ, լրագրողներ վարձատրվում էին, որ Սերժի դեմ հոդվածներ գրեն և Քոչի պաշտոնավարման տարիների երկնիշ տնտեսական աճը գովերգեն․․․Սերժը լավ գիտեր, որ իր պաշտոնավարման ավարտին է սպասում Քոչը և ձեռնամուխ եղավ լրջորեն զբաղվել իր վերարտադրման ուղղությամբ․ այստեղ նրան օգնեցին դաշնակները, որպեսզի շարունակի պաշտոնավարել, իրենք էլ իրենց նախարարական պորտֆելները, մարզպետների և գյուղապոտերի աթոռները կվայելեն ․․․ և հայտարարեցին, որ մեր երկրի կառավարումը նախագահական մոդելից պետք է անցնի խորհրդարանականի և այդ պարագայում Սերժը կարող էր երկրի ղեկին մնալ ևս 10-ը տարի, , , Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ գրվեց Սերժի հագով կարված ահմանադրություն և անունն էլ դրեցին «բարեփոխված սահմանադրություն» ․․․ դաշնակները՝ հատկապես Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ի հետ ընկան գյուղ ու քաղաք ԱՅՈ քարոզելու սահմանադրությանը․, ժողովրդին համոզելով, որ պառլամենտական կառավարման ձևը եղել է դաշնակների երազանքը․․․ հանրաքվեն ընտրակեղծիքներով անցկացրին և 2018-ի ապրիլի 9-ին Սերժն ընտրվեց վարչապետ․ իրեն թվում էր ամեն բան իր ծրագրով առաջ է գնում, Վարչապետ է դարձել և իր դեմ խաղ չկա․ էլ ի՞նչ Քոչ, էլ ի՞նչ բան, բայց ի՞նչ իմանար, որ վարչապետի աթոռն այդքան կարճ էր վայելելու՝ օրեր անց Նիկոլը ոտքի էր կանգնելու և հեղափոխության ալիքի ճնշման տակ ստիպված էր ապրիլի 23-ին հրաժարական տալ․․․

Բայց լինելով նախկին ԱԱԾ-ական այդ օրերին նա հոգաց Վանեցյանին ներմուծել հեղափոխականների մեջ, հավատ ներշնչելեվ, որպես յուրային և նրա միջոցով Նիկոլին տապալել․․․ 1, 5 տարի Վանեցյանը դեր կատարեց, թե իբր թալանչիներին կուլակաթափ է անում, 300 դոսիա է հավաքել․մի քանիսից փողերը վերցրեց, բյուջե մտցրեց, վստահություն շահելու համար, իսկ Սերժին ու նրա բոլոր շրջապատին ոչ մի մեղադրանք․կարևոր դեմքերին աննկատ երկրից հանեց, կամ էլ գրավի դիմաց բաց թողեց․ Սերժը, որը հույսը չէր կտրում Նիկոլից ամեն գնով իշխանությունը խլելու, հայտարարեց ․ «Քարը քարին չենք թողնելու» իր հույսը Վանեցյանն էր, բայց Սերժը լավ գիտեր իր գլխավոր ախոյանին՝ որ իշխանությունը զավթելու իրենից ոչ պակաս ախորժակ ուներ Քոչը․․․ Սերժի համար առաջնահերթ էր նախ Քոչին իր ճամփից հեռացնել և Վանեցյանն ու դատախազը ձեռնամուխ եղան մարտի 1-ի գործը վերաբացել, ինչպես նաև Սիլվա Հմբարձումյանի 3 միլիոն կաշառքի․․․ ընթացքում Վանեցյանը կարողացավ գեներալի ուսադիրներ վաստակել, բայց շուտով բացահայտվեց, որ լրտես է ու պաշտոնանկ արվեց․․․Ժողովրդական մի լավ խոսք կա «գողին ու անբարոյականին 40 օր է» Քոչի մարտի 1-ի գործը ձգվեց տարիներ, բայց Սերժը չէր նկատել, որ իր հագով կարված սահմանադրությամբ Քոչը պետք է պլստար և այսօր փողոցում Սերժի ու Քոչի կողմնակիցներն առանձին առանձին իշխանությունը զավթելու կռիվ են տալիս․հիմա Սերժն անհաբեր սպասում է Քոչը կաշառքի գործով պատիժը կրի և իր ճանապարհից հեռանա, որ լրջորեն զբաղվի Նիկոլին տապալելու գործով․․․ քանի ղարաբաղյան կլանի այս երկու պարագլուխները ազատության մեջ են, պատժված չեն, կամ երկրից արտաքսված, մրցակցություն է գնալու այս երկու պարագլուխների մեջ, թե իրենցից ո՞ր մեկը կտապալի Նիկոլին ու կզավթի հայոց գահը․․․
2020-ի սարքած 44 օրյա պատերազմից հետո յուրաքանչյուրը սրանցից ձգտում էին փողոցային մարտերում հեղաշրջում իրականացնել, բայց քանի որ ժողովուրդը այս երկուսին էլ ատում է և դաբախանայից գիտի, չմիացավ․․․ սակայն, այս երկու հավերժ մերժվածները ձեռ չեն քաշում․ զոռով, ժողովրդի կամքին հակառակ գահը զավթելու իրենց նպատակներից և այդ պայքարը դեռ շարունակվում է․․․

եթե հիշում եք այս մայիսի 1-ի նստացույցով ցույցերի բացումն արեց Սերժի հավատարիմ Վանեցյանը և հայտարարեց, որ տուն չի գնա, մինչև հեղաշրջում չանի և այնքան վստահ էր ասում, եթե ոտքը մի հատ գետին խփի, 200 հազար մարդով կլցնի հրապարակը․հանկարծ Քոչի կամանդը հայտնվեց Վանեցյանի կողքին, մտածելով, որ իրոք 200 հազար մարդ է հավաքվելու և Իշխանիկներն անցան գործի ու սկսեցին 2018-ի Հեղափոխության ժամանակ Նիկոլի բոլոր քայլերը կապկել, բայց այնքան անբնական էր, որ ժողովրդի կողմից ծաղրի արժանացան․․․Այդ ցույցերին Քոչն ու Սերժն իրենց ներկայությամբ ոգևորում էին ցուցարարներին, մի օր էլ հանկարծ Վանեցյանը չդիմացավ, պոռտկաց «կան մարդիկ, որ իրենց ներկայությությամբ տհաճություն են պատճառում» վստահ եմ Քոչի մասին էր, համ էլ ուզում էր ասել, որ հենց նրա ներկայությունից է, որ ցույցերը բազմամարդ չեն․․․ Քոչի փողերով մի պահ 2, 3 հազար մարդ հազիվ հավաքվեց․․․ Վանեցյանը զգաց, որ հաղթանակ ակնկալիքներն ապարտյուն են, աննկատ մի կողմ քաշվեց, պարտության բեռը թողեց Իշխանիկի ուսերին, Սերժի ասելով որպես «Ընդդիմության առաջնորդի», ի նկատի ուներ Քոչի թիմին․․․ փաստորեն կուտ տվեցին, խաղի մեջ մտցրեցին, իրենք մի կողմ քաշվեցին և պարտություն կրողը եղան Քոչականները․․․ բա գիտեք Սերժը Քոչից պակա՞սն է․ մեկը մյուսից յոթ գլխանի դև, հավասարազոր ուժերով մանևվրում են և ձեռ չեն քաշում ամեն գնով Նիկոլին տապալելու, իշխանությունը զավթելու իրենց ծրագրերից․․․
ՓԱՍՏՈՐԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ ԻՐԵՆՑ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐՈՎ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ, ՈՐ ՀԱՎԵՐԺ ՄԵՐԺՎԱԾ ԵՆ և ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԻՐԵՆՑ ՎՐԱ և ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․․․ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՔԱՆԻՑՍ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԱԶՆԻՎ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ՝ ՀԱՆՁԻՆՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ Է ԻՐ ԸՆՏՐՅԱԼԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ․․․ բայց ռևանշիստները թույլ չեն տալիս, որ Փաշինյանը երկիրը խաղաղ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ կառավարի․
Մի քանի օր առաջ Իշխանիկը հայտարարեց, որ շօգերի պատճառով, իրենց «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ցույցերը տեղափոխում են աշնանը․հստակ ծրագրով․ դարձյալ Նիկոլին տապալելու․այսքան բութ, այսքան պադոշ երես, այսքան անինքնասեր, երևակայությունից վեր է․․․ իրենց թվում է կկարողանան նոր ծախվածներ հավաքագրեն․․․դա նրանից է, որ այս ցույցերին չձերբակալվեցին միլիոնավոր դրամներ բաժանողները, ԻՆՉՊԵՍ ՆԱև վերցնողները, չդատվեցին, որ խրատ լիներ մյուսներին, որ այլևս ձեռք չպարզեին, այդ այրունոտ փողերը չվերցնեին, փողոցներում Իշխանիկների հետևից չվազվզեին կեղծ հայրենասերի կերպարի մեջ մտած․․ռևանշիստների հույսը այդ ծախվող մասսան է, որի պահանջարկը միշտ էլ եղել է․ 20 տարի բոլոր ընտրություններին փողով ծախվեցին ղարաբաղյան կլանին և նրանց աթոռը ամուր պահեցին․․․մեր ազգի մի ստվար զանգված միշտ էլ փողի գերի են եղել ինչպես այս 44 օրյա սարքած պատերազմից հետո բացահայտվեց, որ ազգի 50 անհայրենիք դավաճաններ փողի դիմաց մեր թշնամու օգտին լրտեսություն են արել․ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՀԱՅ ՄԱՐԴՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽԻ ԹՇՆԱՄՈՒՆ, ԿԱՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՀԱՅ ՄԱՐԴԸ 20 ՏԱՐԻ ԻՐԵՆ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ, ՀԱՆՑԱԳՈՐԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՀԱՄԱՐ ԴՈՒՐՍ ԳԱ ՓՈՂՈՑ ԱԶՆԻՎ ՆԻԿՈԼԻՆ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՏԿԱՊԵՍ՝ ԹՈՒՐՔԻ ՏՂԱ ՔՈՉԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ, և ՓՈՂԻ ՄԵՌԱԾ, ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ․ԱՆԵՐևԱԿԱՅԵԼԻ Է, ՈւՂՂԱԿԻ ՈՂԲԱԼՈՒ ԲԱՆ.
ՀԱՅ ՄԱՐԴ ՈՒ՞Ր Է ԿՈՐԵԼ ՔՈ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴՈՒ ԾՆԿՈՒՄ ԵՍ ՔԵԶ ԿՈՂՈՊՏՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՌԱՋ․․․
ՆՈՐԻՑ ԲԱՐԲԱՋՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ ՏԱՊԱԼԵԼՈՒ, ԹԵԺ ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ․․․
Ես զարմանում եմ․այդքան վարկաբեկված ու արհամարված, այդքան թալանչի ու անինքնասեր, այդքան ազգակործան ու հանցագործ Ղարաբաղյան կլանն ու նրանց կատարածուները ձեռ չեն քաշում իշխանությունը զոռով զավթելու իրենց դավադիր ծրագրերից․․․
Ուզում եմ ասել․ Իշխանիկներ, Վանեցյաններ ձեր շեֆերին փոխանցեք, որ ժողովուրդը ձեզ ատում է, ձեզանից ահավոր զզվում է․ լավ հիշե'ք․ դուք հավերժ մերժված եք, իզուր հույսեր չփայփայեք․
Այդ ես եմ ձեզ ասում, իմ ժողովրդի անունից․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈւՆԵՑԻ
Գրող հրապարակախոս

The article published in the Spokesperson project.
Share with friends
Sona Arshuneci Arshuneci
to top