MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+27 °C
Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում»
10:50, 27.09.2022
1043 | 0

Գրողի համար գրելը ավելին է, քանի պարզապես աշխատանքը, ապրուստ վաստակելու միջոցը կամ անգամ՝ սիրելի զբաղմունքը: Գրողի համար գրելը ապրելու միակ ձևն է, երբեմն էլ՝ ապրելու նպատակը, այլ խոսքերով՝ առաքելությունը:

Իսկ լավագույնս յուրաքանչյուրը գրում է այն մասին, ինչը հենց իր համար ճակատագրորեն կարևոր է դառնում, ինչը զբաղեցնում է իր միտքը, ինչին ուղղված են իր զգացմունքները: Այդ տեքստերն են ամենաանկեղծն ու ամենախոսունը: Հենց այս տեքստերն են, որ մեծագույն արձագանքն են գտնում ընթերցողի սրտում: Իսկ երբ գրողը գրում է հենց գրելու մասին, դժվար է պատկերացնել ավելի զգացմունքային ու ազդեցիկ տեքստ։ Դժվար է պատկերացնել նաև ապրումնակցման ավելի մաքուր ձև, երբ այդ տեքստի ընթերցողը ևս գրող է։ Եվ, իհարկե, ավելի մեծ հաճույք ընթերցանությունից:

Ահա Ջուլիա Քեմերոնի երկրորդ գիրքը, որն ընթերցել եմ՝ ոգեշնչված նրա մինչ այդ գրված «Արվեստագետի ուղին» գրքով:

Շարունակությունն այստեղ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմինե Հակոբյան
14:46, 29.05.2023
833 | 0
11:58, 20.02.2023
667 | 0
to top