MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... +4 °C Tomorrow:0 °C
Թուրքերի հետ «ախպերություն» ու անվտանգություն չկա՛, մոռացեք
03:01, 28.10.2022
645 | 0
ԱՄՆ-ը որ 15000000 դոլար «օգնություն» է բաժանում Հայաստանյան որոշ լրատվամիջոցների, պարզից էլ պարզ է չէ՞, որ դրա «ձայնը» պիտի դուրս գար ու դուրս է գալիս։ Ու սա առաջին անգամը չէ, որ նման գումարներ են բաժանվում։
Պարզից էլ պարզ է նաև, որ էդ փողը գնացել և գնում է ամերիկամետ, արևմտանետ լրատվամիջոցներին, հակառուսներին, լիբերալներին, կրոնական, ազգային ու սեռական փոքրամասնությունների ՀԿ-ներին և այլն։ Ահա և դրանցից մեկը՝ Արման Բաբաջանյանի կայքը։
Եվ ի՞նչ եք ակնկալում այսքանից հետո։Պատրաստվեք դիմակայելու թրքասիրություն, ադրբեջանամետ ություն ու ռուսատյացություն քարոզող նյութերին, տրյուկներին, դիտում հավաքող, ուշադրություն շեղող արշավներին։
Մեր համար 1-ին խնդիրը եղել և մնում է, մեր անվտանգությունը, Արցախը, բանակը։
Թուրքերի հետ «ախպերություն» ու անվտանգություն չկա՛, մոռացեք։ Տարածաշրջանում թուրքն ու Թուրքիան են ԱՄՆ-ի գործընկերը, Հայաստանը՝ փոքրիկ դերակատար է ու մտքերիդ ծայրով չանցկացնեք անգամ, թե ԱՄՆ-ը թուրքերին կթողնի ու ավելի շատ կսկսի սատարել Հայաստանին։ Ավելի շուտ մեր երկիրը, կկործանեք քանզ թե կտեսնեք այդպիսի բան։
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top