MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ՆԱՐԵ ՋԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ․․․
17:39, 21.11.2022
1197 | 0


ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ՆԱՐԵ ՋԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ․․․



Երկիրը պառակտած, թալանչի, հանցագործ կլանի կնքահայր Քոչի «Միասնության» հանրահավաքը միտված էր երկրում ստեղծել անկառավարելի իրավիճակ, Մեղրին ծախելու իր դավաճանական քայլը չբացահայտվելու համար, իսկ դավաճան, ծախված դաշնակներն օգնում են թուրքի տղա Քոչին.որ ողջ Հայաստանը ծախի․անպատժելությունը մեր երկիրն այս հանգրվանի առաջ կանգնեցրեց․․․ինչ մեղք ենք, , , մեղք ենք, որ ունենք Ղարաբաղյան կլան, որ 20 տարի թալանել է երկիրը և այսօր թալանից էլ ավելին է անում, պառակտում է ազգը, Արցախցուն հանել է Հայաստանցու դեմ, երկիրը վերածել է եռացող կաթսայի, և առանց ամաչելու, չեն թաքցնում, որ իրենց նպատակը՝ ամեն գնով վարչապետին տապալելն է, ուրիշ նպատակ չունեն․ ի՞նչ Արցախի փրկություն, Ի՞նչ Հայաստանի փրկություն, այս ամենը բլեֆ է, շղարշ ժողովրդին Վարչապետի դեմ տրամադրելու, հեղաշրջում իրականացնելու համար․․․
Դիտում եմ նոյեմբերի 5-ին երկիրը պառակտող, Արցախցուն Հայաստանցու դեմ հանած ղարաղադյան կլանի կնքահայր Քոչի կազմակերպած «Միասնության» հանրահավաքը, և չեմ կարող չարձագանքել, իմ հիացմունքը չարտահայտել․չհպարտանալ երիտասարդ լրագրողուհի Նարե իսրայելյանով, որ հանրահավաքին ներկա Քոչարյանին հարց ուղղեց, որ «դու՞ք եք կազմակերպել Հոկտեմբերի 27-ը, թեև պատասխան չտրվեց, հետևեց հաջորդ ոչ պակաս մեղադրանք պարունակող հարցը «ասում են ձեր պաշտոնավարման տարիներին տասնյակ հեղինակավոր մարդկանց սպանությունն եք պատվիրել, հա՞» իհարկե նրա փոխարեն միջամտեցին քոչի մարդիկ և այդպես էլ հանցագործին տեսադաշտից հեռացրին, , ,
ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ․ՆԱՐԵ ՋԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԴՈՒ ՀՐԱՇՔ ԵՍ, ՄԵՌՆԵՄ ԴՈՒԽԻԴ․․․
Ողջ արդարադատության չափ գործ արեցիր, Հոկտեմբերի 27-ից անցել է 23 տարի, բայց ոչ մեկը չհանդգնեց կարիճ Ռոբին նման հարցեր ուղղել, ո՞վ իր գլխից ձեռ էր քաշել նրա մեկը երկուս անի․․․Նարե ջան հիացած եմ, միայն թե զգույշ եղիր, նա ոխակալ է, դժվար թե կուլ տա ու վրեժխնդիր չլինի, ապտակդ շառաչյուն էր, դեռ ոչ ոք այդքան դուխ չէր ունեցել այդ ոճրագործին նման հարց ուղղելու․․․վախենում եմ այս ապտակդ կուլ չտան սրանք, մի ստոր քայլի կդիմեն․․․զգույշ եղիր Նանե ջան, շա՜տ զգույշ, , ,
ՆԱՐԵ ՋԱՆ ԱՍԵՄ, տարիներ շարունակ իմ պահանջն է եղել, որ անպայման վերաբացվի Հոկտեմբերի 27-ը, քանի կենդանի է Նաիրի հունանյանըև քանի նրան էլ չեն վերացրել եւ քանի չի բացհայտվել հոկտեմբերի 27-ը, մեր երկրում միշտ էլ տիրելու է քաոս․․․ 23 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎՐԱ․ դեռ աչքիս առաջ է Նահատակների վերջին հրաժեշտի պահը, որտեղ ներկա էր նաև Պուտինը․ Պուտինի կողքին կանգնած ոճրագոծը՝ Քոչը չկարողացավ իր ներքին ուրախությունը թաքցնել, որ կարողացել էր իր ճամփից հեռացնել իրեն գլխավոր խանգարողներին՝ Սպարապետին ու Կարեն Դեմիրճյանին ու անկախ իրենց ժպտաց, այդ ժպիտը տեսավ ողջ հայ ազգը, տեսան նաև իրավաբանները, բայց քեզ նման հարց չուղղեցին թե ինչու՞ էր ժպտում․․․ այդ ժպիտը պատահաբար որսաց և Պուտինը և ամեն բան պարզ էր նրա համար․․․ Նարե ջան այդ ժպիտը շատ թանկ նստեց մեր վրա․ Պուտինը հենց այնպես չհանդուրժեց, հենց այնպես չպարտակեց, որ Քոչն իր ոճրագործությունը բարդեց ուչաստկովիի վրա․․․ և այդ օրից մենք կորցրեցին մեր անկախ պետականությունը․ հայտնվեցինք վասալային կարգավիճակում․ պատահական չէր «գույք պարտքի դիմաց» գործարքը, երկաթուղու, Կապի միջոցների, Իրանական գազի հանձնումը Ռուսաստանին, ատոմակայանի, անգամ օդը, որ 44 օրյա պատերազմին չփակվեց․ թուրքական բայրաքթարներն ու Իսրաեյական անօդաչուները հազարավոր կյանքեր խլեցին, , , այ այդ ժպիտն այդքան թանկ նստեց մեր երկրի վրա, , , բա՞ Պուտինի լռելը, պարտակելը հոկտեմբերի 27-ը ուչաստկովիի վրա գցելն այդքան թանկ գինն ունեցավ․ անգամ Արցախն ու Հայաստանը գրավ դրեց, խոստացավ հետագայում մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, , , Քոչն ազատվելով Սպարապետից ու Դեմիրճյանից, մեզ թվաց, թե Քոչը Հեյդար Ալիևի հետ կնքած Մեղրին հանձնելու գործարքը չեղարկվել էր, այդ պահով մեզ հանգիստ էինք զգում, բայց միայն այս 44 օրյա պատերազմից հետո, երբ Ալիևը Մեղրու պահանջ դրեց և հայտարարեց, որ «Չտվեցիք, պատերազմով կվերցնեմ» ավելի քան համոզվեցի, ինչպես Արցախի ազատագրված տարածքների գործարքի պարագայում պատերազմով վերցրեց, նույնը սեպտեմբերի 13-ին փորձ արեց Մեղրիի վրա հարձակվեց և լայնածավալ պատերազմն անխուսափելի էր, որ ողջ Սյունիքը վերցներ, եթե ԱՄՆ-ը չկանխեր․ և ասեմ, որ այդ վտանգը դեռ չեզոքացված չէ, եթե մենք ԱՄՆ-ից երես դարձնենք․․․ ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ հետ գործարքի չչեղարկման մասին տեղյակ էր նաև Պուտինը և ինչպես Արցախի 44 օրյա պտերազմին տեր չկանգնեց, իմանալով, որ Ղարաբաղյան կլանը ծախել էր 7 շրջանները, Ղարաբաղյան կլանն իր պարտքերն էին փակվում Ալիևին, այնպես էլ Մեղրու պահով, որ Պուտինի վրա մունաթ ենք գալիս ու դատապարտում, թե ինչու՞ Սև Լճում խարիսխ գցած ազերիներին դուրս չի շպրտում որպես մեր ռազմավարական գործընկերը, այ 1999- Սադարակում Հեյդար Ալիևի հետ կնքած Սյունիքի հանձման գործարքն է հիմքում ընկած է․․․ իրականում Պուտինն ամե՛ն ինչից տեղյակ է, օգնում է որ մեր տականքներն իրենց գործարքների պարտքերը փակվեն․․․ այդքան բան․․․ այստեղ են ասել «Գողը որ տանից է լինի, եզն էլ երդիկից կհանեն» հիմա Պուտինը մեծ համբերատարությամբ սպասում է, որ մի օր կհաջողացնի Հայաստանն ու Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնել․․․ Այսօր այդ երազանքին հասնելու համար միակ խանգարողը Նիկոլն է․ ընթացքում Ալիևի հետ համագործակցելով եղան շատ սադրանքներ Նիկոլին տապալող, որ իշխանության գա Քոչը, որ իրականացնի իր խոստումը՝ Միութենական կազմի մեջ մտցնելու․․․առայժմ չեն հաջողում, Նիկոլն իրենց կոկորդի ոսկորն է, քանզի նրա թիկունքին է ժողովուրդը․․․ Վերջերս Քոչի նախաձեռնությամբ վեհարանում Լևոնին, Սերժին, Վեհափառին ու 2 մարզպետներին իրար գլխի հավաքելը, համոզում էր, որ «ստեղծված իրավիճակի միակ փրկությունը Ռուսաստանի կազմի մեջ մտնելն է» փաստորեն վեհափառի մատն էլ է խառը, նա այդ գաղափարի ջատագովներից, որ Պուտինը պարգևատրեց․․․ իրականում Քոչն ու Պուտինը վաղօրոք էին հոգացել, որ ստիպված լինենք Ռուսաստանի կազմի մեջ մտենք․Այսօր ինչ ունենք չունենք ամենակարևոր օբեկտներով հանձնված է Ռուսաստանին, գումարած ռուսական 112-րդ ռազմաբազայի ներկայությունը Գյումրում․․․ հիմա ինչքան էլ ձգտենք ԱՄՆ, կամ Եվրոպա, Ռուսաստանը 23 տարի առաջ է տիրացել մեր երկրին․․․ Ղարաբաղյան կլանը ծախել է ու մնացել է անպատիժ․․․ 23 տարի է անցել Հոկտեմբերի 27-ից, բայց այդպես էլ այդ դաժան ոճրագործության պատվիրատուն բացահայտված և պատժված չէ, և քանի դեռ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, մեր երկիրը դեռ շատ փորձությունների միջով կանցնի․ ցավոք ժամանակին՝ տաք հետքերով, շատ վարպետորեն մեղքը բարդեցին ուչաստկովիի վրա, ու գործը ջրեցին, շեղեցին, բարդացրին, խճճեցին այդ շատ հեշտ բացվող գործի հետաքննությունն ու բավարարվեցին գլխավոր հանցագործին՝ Նաիրի Հունանյանին և նրա ահաբեկչական խմբի բոլոր անդամներին ձերբակալելով․ու այդպես պարտակեցին, մի մե՜ծ լեռ քար դրեցին Հոկտեմբերի 27-ի գործի վրա ու մի կողմ քաշվեցին․․․և շտապեցին մահապատիժը հանել սահմանադրությունից, որ ոճրագործներին մահապատիժը չսպառնար․․․հետագա տարիներին խմբի բոլոր անդամները բանտում տարբեր անբացատրելի հանգամանքներում կյանքից հեռացան, ու բոլորն էլ Քոչի պաշտելի դաշնակցականներն էին, բայց քանի որ առ այսօր կենդանի է գլխավոր հանցագործը՝ Նաիրի Հունանյանը, զարմանալի հանցավոր անտարբերություն են ցուցաբերել այդ տարիներին պաշոնավարող բոլոր գլխավոր դատախազներն ու ԱԱԾ-ն․․․ հեղափոխությունից այս կողմ բազմիցս եմ հնչեցրել, որ քանի Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, պատվիրատուն ազատության մեջ է, մեր երկրում միշտ էլ տիրելու է քաոս․․․ հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման պահանջով վերջերս հանդես եկավ նաև Անդրանիկ Քոչարյանը և ի ուրախություն ինձ, տեղեկացա, որ ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է Նաիրի Հունանյանին․․․ պետք է ամեն թույլատրելի մեթոդներ օգտագործվի, որ Նարիր Հունանյանը վերջապես խոսի և նրանից կորզվի պատվիրատուի անունը, որպեսզի լույս սփռվի 23 տարվա վաղեմություն ունեցող սահմեռկեցուցիչ ոճիրին․ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուն չպետք է մնա անպատիժ․․․ դա աշխարհասփյուռ հայության պահանջն է․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, , ,




The article published in the Spokesperson project.
Share with friends
Sona Arshuneci Arshuneci
to top