MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+12 °C, +10 °C ... +15 °C Tomorrow:+18 °C
Ի տարբերություն Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումից
22:05, 26.01.2023
277 | 0
"Նիկոլայ Ռիժկով"-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ "Ի տարբերություն Ռուսաստանի՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները ձեռնպահ մնացին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումից։
Ի տարբերություն Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումից, ինչը թույլ է տվել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցին, լայնածավալ հակամարտություն հրահրելով Հարավային Կովկասում։ Այս պայմաններում հենց Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն ու Լեռնային
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն էր, որ որոշիչ գործոններ դարձան տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության պահպանման համար։
Սակայն ի դժբախտություն մեզ, մեր մոտ էլ Ուկրաինայի նման է՝ կան «քաղաքական գործիչներ», որ պատրաստ են սեփական ժողովրդի արյան գնով Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի առաքելությանն աջակցելուն։ Ինչ սադրանքի ասես կդիմեն, անգամ Ադրբեջանի օգտին քայլեր կանեն, կզոհեն արցախի բնակիչներին, Հայաստանն ու Հայստանի բնակիչներին էլ, մենակ թե արևմտամետ և հակառուս մի բան դուրս գա":
The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
14:10, 27.02.2023
209 | 0
to top