MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Մարտի 10-12-ը Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը
13:47, 08.03.2023
1339 | 0

Wednesday, 8 March 2023

Մարտի 10-12-ը Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը


Մարտի 10-12-ը Երևանում տեղի է ունենալու «Ապագա Հայկականի» առաջին Համաժողովը՝ հիմնված «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա, որն առաջին անգամ է կիրառվելու հայկական իրականությունում: Այս համաժողովի կազմակերպման ու անցկացման մասին լուսաբանելու է նաև «Նիդերլանդական օրագիրը»: «Ապագա Հայկականի» Համաժողովի մեկնարկի նախապատրաստական փուլի մասին իր առաջին թղթակցությունն է ուղարկել Նաիրա Գասպարյանը:


«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը հիմնվել է 2021 թ.՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագայով մտահոգված հայորդիների կողմից՝ Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան և այլոք։ Նախաձեռնությանը արդեն միացել են ավելի քան 110 հազար հայրենակիցներ աշխարհի 108 երկրներից՝ այդ թվում Նիդերլանդներից, «Ապագա Հայկականի» տնօրենն է Արտակ Ապիտոնյանը:

Ավելի քան 300 փորձագետների մասնակցությամբ նախաձեռնությունը սահմանել է Հայաստանի և հայության ապագայի նախանշած 15 նպատակները:

Նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է աջակցել նպատակների իրականացմանը:

Ուղղությունների սահմանմանը հաջորդեցին հանրային քննարկումները: Հայրենիքի և Սփյուռքի համայնքներում ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների հետ 70-ից ավել առկա և առցանց հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում միահամուռ կարևորվել է միասնականությունը:

Հատկանշական է, որ որպես մոդելի փորձնական տարբերակ կազմակերպվել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրով:

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի յուրահատկություններից է նաև այն, որ առաջին անգամ նման ձևաչափում ընդգրկվելու է նաև Սփյուռքը: Հարցման արդյունքում նախաձեռնողների կողմից ընտրվել են՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ» Համաժողովին քննարկվելիք 3 նպատակները:


Ստեղծվել են փորձագիտական հանձնախմբեր՝ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի, Արամ Աբրահամյանի և Արմինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ:

5 ամիս շարունակ հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ առկա և առցանց ձևաչափերով քննարկել են նպատակների իրագործման հետ կապված սցենարներն ու ծրագրերը:

Դրանք ներկայացվելու են Համաժողովին, որին մասնակցելու համար թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրվել են 200 մասնակիցներ՝ ձևավորելով աշխարհասփյուռ հայության սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված յուրօրինակ մանրակերտը: Քննարկումներին առցանց ձևաչափով մասնակցելու հնարավորություն ունեն նաև գրանցված բոլոր հայրենակիցները:

Արդյունքում «Ապագա Հայկականը» ձևավորում է մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ նախ ծանոթանում, ապա քննարկում են փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հատուկ «Նիդ․ օրագրի» համար, Երևան, 08.03.2023


Համաժողովի օրակարգն այստեղ

Convention-Agenda-arm.pdf (futurearmenian.com)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
to top