MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Vierklank թերթը Կարինե Քլյանի մասին
01:31, 09.03.2023
810 | 0

Wednesday, 8 March 2023

Vierklank թերթը Կարինե Քլյանի մասին


Նիդերլանդական Gemeente De Bilt-ի տարածաշրջանային De Vierklank թերթը մարտի 8-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Բիլթհովենի քաղաքային խորհրդի անդամ, մեր հայրենակից Կարինե Քլյանի մասին: Հինգ ենթավերնագրերի ներքո թերթը Կարինեի կենսագրությունն ու մասնագիտական հմտությունը, լեզուների իմացությունն ու մարդկանց օգնելու ու կարեկից լինելու հատկանիշները ներկայացնելուց հետո անդրադարձել է քաղաքականությանը, Հայաստանի ու Արցախի մասին տեղեկություններին ու այսօրվա պայթունավտանգ իրադրությանը:

Վերջին մունիցիպալ ընտրություններում նա VVD-ի կազմում դարձել է քաղաքային խորհրդի հանձնաժողովի անդամ և հատկապես շատ գործ է անում սոցիալական ոլորտում: Նա շատ նվիրված է Բիլթ համայնքին և ցանկանում է բոլոր ազգությունների մարդկանց կապել իրար, ձևավորել սերտ համայնք: «Ես շրջում եմ գյուղերով և ուզում եմ փորձել կրճատել իշխանության և բնակչության միջև եղած անջրպետը» -թերթի թղթակցին ասել է Կարինեն:
Կարինեն խոսել է մշակույթների մերձեցման ու «Հայկական օր» ստեղծելու նախաձեռնության մասին: «Իմ ցանկությունն է, և ես հետամուտ եմ դրանում, որ ավելի մեծ ուշադրություն դարձրվի Հայաստանին»: Բիլթհովենում, որտեղ բնակվում է Կարինեն ապրում է հայկական ծագումով 20 ընտանիք:
Թերթը Հայաստանի պատմության մասին գրել է, որ այն լի է եղել բազմաթիվ պատերազմներով։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բաղկացած է պատմական Հայաստանի (մ.թ.ա. 321-ից մինչև մ.թ. 428 թվականներ) միայն մի փոքր մասից: 301 թվականին առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական պետական կրոն։ Գալով մեր ժամանակներին թերթը հայտնում է` 1922-1936 թվականներին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ստեղծեցին Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ 1991 թվականից հետո Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն` առանց Արցախի, որին Ստալինը բռնակցել էր Ադրբեջանին։ Հետո թերթը մեջբերել է Կարինեի խոսքերը.
«Անկախությունից հետո Ադրբեջանը չցանկացավ ազատել այս տարածքը։ Հայաստանը պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղը և այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղն իրեն հռչակեց Արցախի Հանրապետություն։ 2020 թվականի պատերազմը, որը սկսել է Ադրբեջանը, վատթարացրել է Արցախի Հանրապետության ճակատագիրը. Երեք ամսից ավելի է, ինչ Հայաստանը Արցախին կապող միակ միջանցքը արգելափակված է` այսպես կոչված բնապահպան ակտիվիստների կողմից, և 120 հազար բնակիչ մնացել է առանց սննդի, դեղորայքի, գազի և լույսի։ Հուսով եմ, որ այս մղձավանջը շուտով կանցնի, և վերջապես խաղաղություն կգա»:
Հ.Գ.-Օգտվելով առիթից շնորհավորում ենք պայքարի տարբեր ճակատներում գտնվող մեր փառապանծ կանանց գարնան տոնը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
to top