MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +21 °C Tomorrow:+20 °C
Արդյո՞ք Գերմանիայի կոմունիստական կուսակցության և ահաբեկչական «Ռոտֆրոնտ» կազմակերպության ղեկավարը՝ հրեա Էռնստ Յանկելի Թելմանը, հոլոքոստի զոհ է հանդիսանում
16:34, 10.11.2023
9641 | 0

Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում մահկանացուն կնքած իր կուսակցի մասին Կլարա Ցետկինը 1929 թվականին գրել է.

«Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը Թելմանի ղեկավարությանբ թույլ ու անգործունակ է, կուսակցության ներսում ձևավորվել են խմբավորումներ, որոնք զբաղված են մեկմեկու դեմ խարդավանքներով: Արտաքուստ անօգնական Թելմանն անգրագետ է ու տեսականորեն անուսում, բայց մեծափառության մոլուցքի եզրին է ու ինքնատիրապետում չունի»:

Իսկ նրա մեկ այլ կուսակիցը՝ Կլաուս Շրեդերը վստահահաբար պնդել է.

«Գերմանիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ (գերմաներեն՝ KPD - Fuhrer) Թելմանը ժողովրդավարության հակառակորդ էր»:

***

1920 թվականին հրեա Էռնստ Թելմանն անդամագրվել է Գերմանիայի կոմկուսակցությանը, իսկ երկու տարի անց դարձել է այդ կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ: Թելմանի քաղաքական հայացքների վրա էական ազդեցություն է ունեցել Վլադիմիր Լենինի հետ նրա հանդիպումը, որը կայացել է 1921 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Կոմինտերնի 3-րդ համագումարի ժամանակ: Նրա ղեկավարությամբ 1923 թվականին պետական հեղաշրջման փորձ է կատարվել (Համբուգի ապստամբություն): Բայց հեղաշրջումը ձախողվել է, և դավադիրներն ստիպված են եղել ընդհատակ անցնել: Չնայած ընդհատակյա վիճակին, Թելմանին հաջողվել է 1924 թվականին Մոսկվա մեկնել և մասնակցել Լենինի հուղարկավորությանը: Նա Լենինի դագաղի մոտ որոշ ժամանակ պատվո պահակ է կանգնել:

1924 թվականից ղեկավարել է Գերմանիայի կոմկուսակցության Կենտկոմը: Հենց այդ ժամանակից էլ կուսակցությունում սրվել է ներքին պայքարը: Թելմանը, որպես կուսակցության ղեկավար ունենալով տեղեկատվություն կուսակցության անդամներից շատերի անձնական կյանքի մասին, ճնշում է գործադրել նրանց վրա: Նա կուսակցության անդամներին հնազանդեցնելու լծակներ է ունեցել և կարողացել է կուսակցության ղեկավարումն իր ձեռքերում կենտրոնացնել: Նրա ղեկավարությամբ կուսակցությունը մերժել է Ռոզա Լյուքսեմբուրգի կողմից լենինիզմի քննադատությունը՝ պիտակավորելով այն որպես «լյուքսեմբուրգիզմ» (Լենինը կողմ է եղել համաշխարհային հեղափոխությանը, մինչդեռ Լյուքսեմբուրգը պաշտպանել է կոմունիզմի «խաղաղ» շինարարությունը յուրաքանչյուր երկրում):

1925 թվականին Թելմանն ընտրվել է Ռեխստագի պատգամավոր:

1925 թվականից մինչև 1929 թվականի պաշտոնական արգելումը Էռնստ Թելմանը նաև գլխավորել է «Սպարտակի միություն» կազմակերպության հենքի վրա ստեղծված Կարմիր ռազմաճակատայիննների միությունը (Ռոտֆրոնտ), որը Գերմանիայի կոմկուսակցության մարտական թևն է եղել: Այն իրենից ներկայացրել է ձախ արմատականներից կազմված ռազմականացված կազմակերպություն և ծառայել է Գերմանիայի Կոմկուսի զինված պաշտպանությանը՝ հատկապես քաղաքական հակառակորդների և ոստիկանության դեմ փողոցային մարտերում: Երբ «Ռոտֆրոնտ» -ը, չնայած արգելքին, 1929 թվականի մայիսի 1-ին հավաքվել է մայիսմեկյան ցույցի, դա հանգեցրել է ոստիկանության հետ արյունալի բախումների («Արյունոտ մայիս»), որը շարունակվել է մինչև մայիսի 3-ը: Այդ բախումների ժամանակ զոհվել է 33 մարդ, շուրջ 200 մարդ վիրավորվել է, 1200 երիտասարդ կոմունիստ ձերբակալվել է: Դրանից հետո Կարմիր ռազմաճակատայինների միությունն արգելվել է: «Ռոտֆրոնտ» -ի ընդհատակյա խմբերը մինչև 1933 թվականը (երբ Հիտլերն անցել է իշխանության գլուխ և լիովին ոչնչացրել է այդ ահաբեկչական կազմակերպությունը) մասնակցել են Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ինքնապաշտպանական ջոկատների հետ դաժանագույն բախումներին:

1933 թվականի մարտի 3-ին Թելմանին և նրա քարտուղար Վերներ Հիրշին ոստիկանները ձերբակալել են: Հետագա 11 տարիները նա անցկացրել է մենախցում: 1944 թվականին նրան մենախցից տեղափոխել են Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի բանտ, որտեղ էլ նա մահացել է: Հրեա կոմունիստի մարմինը Բուխենվալդի դիակիզարանում այրել են:
Հիմա հարց. արդյո՞ք կարելի է նրան հոլոքոստի զոհ համարել:

«Ռոտֆրոնտ»-ի ջարդարարները Թելմանի գլխավորությամբ քայլերթի են ելել:
Գերմանիա, Վեյմարյան հանրապետություն, բախում Կարմիր ճակատի ջարդարարների և ոստիկանության միջև, Բեռլինի փողոցներում, 1927 թվի հունիս:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
09:44, 13.04.2024
176 | 0
11:39, 08.04.2024
308 | 0
09:16, 06.04.2024
297 | 0
08:44, 03.04.2024
254 | 0
16:35, 27.03.2024
404 | 0
to top