
«Տենց հող չկա, որ վեչնի մնում ա», այո՛ Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։ Սա հարատև գործընթաց է։ Ազգեր ու երկրներ են գոյանում և վերանում ի սպառ, քանի որ առյուծների հրամանատար դարձած ոչխարը՝ դասալիքը, կործանում է բանակը։ Քանի որ կան Վասակներ, Մելիք Ֆռանգյուլներ և Դավիթ ուրացողներ։ Առնվազն վերջին 2000 տարվա պատմությամբ կարող են վկայել, որ օրինակ՝ Չինաստանի հանրապետությունն աճել ու զարգացել է, կա, իսկ Հայաստանը՝ գնալով վերանում է, իր ապիկարիշխանավորների կողմից։ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան և դրանից հետո տեղի ունեցած հողատվություններն էլ, կապ չունե՛ն, ո՛չ «նախկինների» բանակցությունների հետ, ո՛չ էլ բանակի կորցրածի։ |