Ատելության, զզվանքի, ստի, հիման վրա, 5 տարի առաջ, արևմտյան սորոսական և նախկին-ՀՀՇական մնացորդները, դրածո Նիկոլի «ղեկավարությամբ», Հայաստանում եկան իշխանության։ Նրանց գալը, ոչ թե հանուն էր, այլ ընդդեմ, նրանց շարժիչը՝ տարիներով սերմանված և քարոզված, «նախկինների» հանդեպ ատելությունն էր, զզվանքը, անհանդուրժողականությունը, պատմությունները՝ սակավաթիվ սակայն ուռճացված, դեմոնիզացված իսկական անախորժություններն ու «նախկիննեի» սխալները, որոնք հիրավի տեղի էին ունեցել, սակայն նաևհազարավոր հորինված սուտ պատմություններ... Փաշինյանի կլանին ընտրեցին, միայն ատելությունից, զզվանքից դրդված, գազազած, քինախնդրությամբ լցված, չարացած, գազազած լինելու պատճառով։ Մինչև այսօր էլ նրան սատարողների շարժառիթը դա է՝ «աբիժնիկությունը» ։ |
Subscribe to the news feed