MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, -2 °C ... +4 °C Tomorrow:+5 °C
Հետադարձ հայացք քրիստոնեության արմատներին
19:01, 23.11.2023
562 | 0

Հին կտակարանի գրվելուց գրեթե 2000 տարի առաջ, մ.թ.ա. մոտավորապես 2500 թվականին են գրվել շումերական այն առասպելները, որոնք նույնական են Հին ու Նոր կտակարանները կազմողների որոշ պատճենածներին: Ահավասիկ երկու օրինակ.

- Շումերական տեքստն Ադամի և Եվայի առասպելից շատ առաջ չարի ծագումը մարդկային աշխարհում կապել է առաջին կնոջ հետ, որը, հրահրվելով օձի կողմից, չի հնազանդվել արարիչ աստծուն և համոզել է իր կենակցին ուտել արգելված ծառի պտուղը: Երկրորդ նկարում՝ արգելված պտղի ծառի շուրջ նստած են պտուղը քաղելուն պատրաստ Ադամն ու Եվան: Պատկերված է նաև օձը, միայն թե խնդիրն այն է, որ սրանք ոչ թե հինկտակարանային Ադամն ու Եվան են, այլ նրանց նախատիպերը: Այս ստեղծագործությունը կերտված է մ.թ.ա. 2200 թվականին՝ Հին կտակարանի գրվելուց շատ դարեր առաջ, իսկ հեղինակն աքքադացիներն են: Այն կարելի է տեսնել Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Պարզից էլ պարզ է, որ շումերական առասպելից է արտագրված հինկտակարանային պատմությունը:

-Բաբելոն քաղաքի հովանավոր աստծու՝ Մարդուկի կամ Բելի (շումերցիները նրան Էնլիլ են անվանել) մահը տոնանշել են մարտի 15-ից մարտի 20-ի միջակայքում: Նրա չարչարանքը շարադրված է իր Ավետարանում. Մարդուկի թշնամիները նրան բռնում են ու տանում մի լեռան վրա, գլխին դնում են արջամագիլ (ականթուս) բույսից հյուսված պսակ, դատում են, և դատավարությունն ավարվում է նրան մահապատժի դատապարտելով: Նրա թշնամիները, որպեսզի համոզված լինեն, որ նա իսկապես մահացած է, մարմինը խոցում են նիզակով:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top