MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +10 °C Tomorrow:+9 °C
Եթե խոնարհաբար դիմանան սոցիալական անարդարությանը, հետմահու պարգևի կարժանանան
22:21, 26.11.2023
658 | 0

Մ.թ.ա. մոտավորապես 1500 թվականին եգիպտացիների Էխնաթոն (Ամենհոտեպ 4-րդ) փարվոնը միայն մեկ աստծու՝ արևի սկավառակ Աթոնի պաշտամունք է սահմանել, այսինքն իր հպատակներին իր հորինած միաստվածությունն է պարտադրել: Այս միակ աստվածն անցել է բոլոր 12 համաստեղություններով, և տասներկուսն այն թիվն է, որը հետագայում խորհրդանշական է դարձել: Հենց եգիպտացիներն են հորինել մկրտության խորհուրդը. հետևորդին խորասուզելով ջրի մեջ՝ նրանք երևակայել են, թե նրան մաքրում են մեղքերից և հնարավորություն են ընձեռում երկրորդ կյանքում վերածնվել: Ուտելով սպանված թշնամու ներքին օրգանները և խմելով նրա արյունը՝ կարծել են, թե յուրացնում են նրա արժանիքները: Այս հատկությունները տարածվել են նաև կենդանիների վրա, որոնց եգիպտացիներն աստվածացրել են: Հետո նրանք կենդանու արյունը գավաթի մեջ են լցրել, տվել են հավատացյալներին, իսկ դրանից հետա Իսիդա աստվածուհու քրմերն այն փոխարինել են կարմիր գինով: Քուրմն օծում է կատարել՝ ասելով. «Դու՝ գինի ես, բայց դու գինի չես, քանի որ դու Իսիդայի ընդերքն ես»: Հետո նա գավաթը փոխանցել է ծնկի եկած հավատացյալներին: Իսկ դարեր անց հին հույների պտղաբերության աստված Դիոնիսոսի (որը խորհրդանշվել է ցորենի հատիկով) քրմերը հացը մտցրել են հաղորդության խորհրդի մեջ: Հաղորդության այդ պրակտիկան հանգեցրել է այն հարցին, թե «Ինչպե՞ս կարող է աստվածությունը մարդուն փոխանցել հարություն առնելու հնարավորությունը, երբ ինքը դա չի կարող անել, քանի որ նա հավերժական է և, հետևաբար, երբեք չի մահանում»: Այս լուրջ հարցը ժամանակի աստվածաբաններին ստիպել է Աստծուն երկնքից իջեցնել երկրի վրա, որպեսզի նրանք մեռնեն, հարություն առնեն և հարություն առնելու կարողությունը փոխանցեն մարդկանց, որոնք էլ այդ կերպ մեռնելուց հետո կարող էին հավերժական կյանքի և դրախտում ապրելու արտոնություն ստանալ: Այսպիսով, «Soter» -ը («Փրկիչ») ամեն անգամ իջնում է երկրի վրա, ամեն անգամ մարդիկ նրան սպանում են չարչարանքներ կրելուց հետո: Մահվանից երեք օր անց նա իջնում է դժոխք, որպեսզի ցույց տա, որ ինքը մահվան տիրակալն է, իսկ հետո հարություն է առնում, որպեսզի վերադառնա աստվածների աշխարհ: Յուրաքանչյուր կրոն իր ավետարանն է ստեղծել, որում պատմել է փրկչի կյանքի ու քարոզների մասին: Շումերա-բաբելոնական Մարդուկ աստծու մահը տոնանշվել է ամեն տարվա մարտի 15-ի և մարտի 20-ի միջակայքում: Նույնը վերաբերում է Ադոնիսին, Իշտարին, Սերապիսին, Կիբելային, Դեմետրային, Միթրային, Ահուրա Մազդային...Այս փրկիչ աստվածները «կիրիոս» (տեր) պատվանունն են ստացել: Իշխանություններն արագ ըմբռնել են այդ համակարգի օգտակարությունը, որի նպատակն է եղել ժողովրդական զանգվածներին համոզել, որ համբերությամբ կրեն տիրողների լուծը՝ խոստանալով դժգոհ զանագվածներին պարգև մահվանից հետո, եթե նրանք խոնարհաբար դիմանան սոցիալական անարդարությանը: Այս համակարգն արագ տարածվել է Իրանում, Սիրիայում, ամբողջ Մերձավոր Արևելքում և հատկապես Հունաստանում, որին մեծապես օժանդակել է Ալեքսանդր Մակեդոնացին:

The article published in the Spokesperson project.
Share with friends
| |
Համլետ Մելիքյան
to top