MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +32 °C Tomorrow:+33 °C
Վահագն Սիմոնյանը` Պոնչոն, վերադառնում է էկրաններ
17:37, 29.12.2023
860 | 0

Դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, վերադառնում է էկրաններ Kinodaran սթրիմինգային հարթակի հետ նոր նախագծով։

Սպասվում է նրա մեծ վերադարձը ռեալիթի շոուի ֆորմատով։

Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը հաղորդել է, որ Վահագն Սիմոնյանը կդառնա իրենց նոր գոյատևման ռեալիթի շոուի գլխավոր հերոսը։

Նախագծի ընթացքում, որը հենց նրա այժմյան կյանքի արտացոլումն է լինելու, դերասանը պետք է միայնակ և առանց արտաքին աշխարհից որևէ օգնության ապրի, իր համար սնունդ ապահովի, ապաստան կառուցի և լուծի գոյատևման խնդիրները՝ հիմնվելով իր գիտելիքների, հմտությունների ու փորձի վրա։


The article published in the Spokesperson project.
Share with friends
Անի Կարապետյան
15:27, 03.05.2024
348 | 0
to top