MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Tomorrow:+15 °C
Հռոմեացիները երբեք քրիստոնյաների պատկերածին նմանվող խաչափայտ չեն օգտագործել
11:35, 20.04.2024
499 | 0

Մոտավորապես 420 թվականին են ի հայտ եկել լատինական «T» տառին նմանվող «խաչ» -ի վրա Հիսուս Քրիստոսի խաչելության պատկերները: Հին հռոմեացիներն իրենց թշնամիներին «խաչելությամբ» պատժելու համար օգտագործել են գագաթի մասում ճանկով (crux) ամրակցված երկու ուղղաձիգ գերան, որի վրա տեղավորվել է հորիզոնական վերադրակը (պատիբուլում): Գետնին կանգնած դատապարտյալի ձեռները կապել են այդ վերադրակին: Երբ ուժասպառված դատապարտյալը ծալել է ծնկները՝ երկու-երեք օր անց մահը վրա է հասել շնչահեղձությունից (մարդու գլխի ծանրությունից շնչափողը խցանվել է):

Տանջամահ անելու համար հռոմեացիները երբեք քրիստոնյաների պատկերածին նմանվող խաչափայտ չեն օգտագործել: Ավելի ու շրջանում հռոմեացիները գործածել են խաչի ձև ունեցող «հունական խաչ» -ը: Իսկ քրիստոնեական եկեղեցին լատինական «T» տառին նմանվող «խաչ» -ի վրա Հիսուս Քրիստոսի խաչելությունը սկսել է պատկերել 4-րդ դարում, հետո խաչը երկարացվել է, որպեսզի այն լավ տեսանելի լինի, ապա ուղղաձիգ գերանին ավելացվել է ոտների համար հենափայտը: Իսկ այն խաչերը որոնք մեզ քաջ հայտնի են, ի հայտ են եկել 5-րդ դարում: Բայց լատինական «T» տառին նմանվող խաչերով պատկերները «գոյատևել են» մինչև 16-րդ դարը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
375 | 0
to top