MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը զգուշացնում է՝ կան անձինք՝ ինքնագործունեությամբ են զբաղվում
17:11, 22.04.2024
2986 | 0
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի այգին բարեկարգվում է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

Այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն 5 կամ 6 ամսից։

Հովակիմյանը խոսեց նաև բլոգերների տարածած տեսանյութերի, լուսանկարների, տեղեկությունների մասին և ասաց, որ ամեն բան արվում է պատվիրատուի և տվյալ կազմակերպության պայմանագրերի հիման վրա։ Հաճախ շատ բլոգերներ չտիրապետելով ընթացակարգերին փորձում են միջամտել, տեղեկացված չլինելով, որ կա երաշխիք և պարտավորագիր շինարարների կողմից և այն աշխատանքը, որը արվում է երաշխիքի մեջ է։

Հովակիմյանի խոսքով՝ վարչական շրջանի ղեկավարության և բնակիչների միջև կապն այնքան հասու է, որ բնակիչներն իրենք են շատ ժամանակ հայտնում, թե որտեղ են տեսնում անօրակություն։

Անդրադառնալով այգու աշխատանքներին՝ Արտակ Հովակիմյանն ասաց, որ 30 տարիների ընթացքում այգին եղել է շատ վատ վիճակում և հիմա ամեն բան արվում է, որ այգին լավագույնս բարեկարգվի։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հասմիկ Կարապետյան
to top