MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +30 °C Tomorrow:+30 °C
Պատանի հակաֆաշիստի կատարած հանդուգն մահափորձը, ավաղ, չի հաջողել
17:27, 16.05.2024
683 | 0

Սա Անտեո Զամբոնին է, որը 1926 թվականի հոկտեմբերի 31-ին փորձել է սպանել այդ օրը պաշտոնական այցով Բոլոնիայում գտնվող Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինիին:

Մուսոլինին չի տուժել. գնդակն ընդամենը թեթևակի դիպել է նրան, քանի որ կարաբիները կրակելու պահին ուժեղ խփել է 15-ամյա պատանու ձեռքին: Կրակոցից անմիջապես հետո հենց տեղում նրան գազանաբար սպանել են, ապա դիակը քարշ են տվել քաղաքի փողոցներով և երկու օր փողոցներից մեկում են թողել: Պատանու մարմնի վրա զենքից արձական գնդակի, դանակի 14 խորը վերք և տարատեսակ կապտուկներ են եղել:

Սպանության այս փորձը Իտալիայի ֆաշիստական կառավարության համար առիթ է հանդիսացել ահաբեկչության քաղաքականություն վարելու, ժողովրդավարական ազատությունները վերացնելու և ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու համար:

Մահափորձից անմիջապես հետո տղայի հորը՝ անարխիստ տպագրիչ Մամոլո Զամբինիին, ընտանիքի հետ «ներքին աքսոր» -ի են դատապարտել: Տարիներ անց, երբ Մուսոլինին արդեն սպանված է եղել, մահափորձի վայրի մերձակա շենքի պատին հուշատախտակ է փակցվել:

«Անարխիստական հանրագիտարան» -ում ֆրանսիացի անարխոսինդիկալիստ Պիեր Բեսնարը գրել է.

«Միանշանակ է, որ այս վերջին հարձակումը ֆաշիստական կատաղությունը բարձրակետին հասցրեց: Բռնություն, ավերմունք, թալան և սպանություններ, որոնք արդեն իսկ հաջորդել էին նախորդ հարձակումներին, այս անգամ դարձան անհամար: Տասն օրվա ընթացքում Իտալիայի բազմաթիվ քաղաքներում հարյուրավոր զոհերի որս սկսվեց. բազում մասնավոր տներ զավթվեցին ու թալանվեցին, այդ թվում՝ մեծ փիլիսոփա, խիստ չափավոր գաղափարների կրող սենատոր, ֆաշիզմի սկզբունքային հակառակորդ Բենեդետո Կրոչեի տունը: Այս փիլիսոփան միշտ ձեռնպահ է մնացել ցանկացած թշնամական գործունեությունից և միշտ իրեն հեռու է պահել քաղաքական կյանքից ու իրեն նվիրել էր միայն ուսուցմանը: Այս օրինակով մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին է եղել ռեժիմի թշնամիների, հակառակորդների, աղքատ բանվորների ճակատագիրը, որոնց ոչինչ չի պաշտպանել բռնությունից ու կամայականությունից»:

Ներկայում Անտեո Զամբոնիի անվամբ երկու փողոց կա Բոլոնիայում:

Անտեո Զամբոնին կատաղած ֆաշիստների դաժան դատաստանից հետո:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
347 | 0
to top