MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Խորհրդային Ռուսաստանին չի հաջողվել հեղափոխություն արտահանելով՝ տիրանալ Իրանին, իսկ դրածո կառավարության ղեկավարի գլուխը հանրային ցուցադրության է դրվել
15:54, 27.07.2024
4311 | 0

1905 – 1911 թվականներին Իրանում տեղի ունեցած Սահմանադրական հեղափոխության ժամանակ 1909 թվականից մինչև 1911 թվականն այդ հեղափոխության կարևոր կենտրոն է դարձել Իրանի հյուսիս արևմտյան վարչատարածքային առաջին մակարդակի միավորներից մեկը՝ Գիլան օսթանը ։ 1506 թվականին այս օսթանի անտառներում ձևավորվեել է «ջենգյալցիներ» -ի կամ «ջենյալականներ» -ի շարժումը («ջենգյալ» եզրույթը պարսկերենում նշանակում է՝ «անտառ») ։ Շարժմանն անդամագրված են եղել ազատամիտ մտավորականներ գյուղացիներ և ֆերմերային բանվորներ, տարբեր ազգերի՝ քաղաքային և գյուղական բուրժուազիայի ներկայացուցիչներ՝ թալիշներ, թուրքմեններ, ադրբեջանցիներ, քրդեր, պարսիկներ:

Բոլշևիկյան զորքերից պարտություն կրած սպիտակգվարդիականները 1920 թվականի մայիսին Ռուսաստանի Կասպյան նավատորմի մի քանի նավով փախել էին Պարսկաստանի Էնզելի նավահանգստային քաղաք: 1920 թվականի մայիսի 17-ին Կարմիր բանակի մի զորախումբ, Ֆյոդոր Ռասկոլնիկովի և Սերգո Օրջոնիկիձեի հրամանատարությամբ, Բաքվից նավերով Մոտեցել են Էնզելիին: Մայիսի 18-ին Կարմիր բանակի հիշյալ հրամանատարները վերջնագիր են ներկայացրել Էնզելին գրաված բրիտանական զորքերին՝ պահանջելով լքել քաղաքը: Բրիտանացիները մերժել են: Բոլշևիկյան զորքերը հարձակման են անցել: Մարտական գործողություններ են ընթացել, բայց քանի որ ուժերն անհավասար են եղել, բրիտանացիները և սպիտակգվարդիաները նահանջել են: Հեշտ հաղթանակը և քաղաքից շահական իշխանությունների ու նրան աջակցող անգլիացիների վտարման նկատմամբ քաղաքի բնակչության դրական վերաբերմունքը բոլշևիկներին հույս է ներշնչել, որ հնարավոր է այս տարածաշրջանում Խորհրդային Ռուսաստանին նվիրված իշխանություն ձևավորել:

Օգտվելով պահից՝ 1920 թվականի հունիսի 4-ին ջենգյալցիների ջոկատները, ազգայնական Միրզա Քուչեկ խանի հրամանատարությամբ, գրավել են Գիլան օսթանի վարչական կենտրոնը՝ Ռաշտ քաղաքը։ Հունիսի 5-ին խորհրդային ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո այնտեղ հռչակվել է Գիլանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը՝ պայմանով, որ Խորհրդային Ռուսաստանը չմիջամտի իր ներքին գործերին։

Ձևավորվել են Հանրապետության հեղափոխական ռազմական խորհուրդը, կառավարությունն ու բանակը։ Հանրապետության ղեկավար է նշանակվել Քուչեկ խանը, արտաքին գործերի կոմիսար՝ Սեիդ Ջաֆար Պիշևարին: Այս նորաստեղծ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նորաստեղծ բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել Վասիլի Կարգալեթելին։ 1920 թվականի օգոստոսին Հանրապետության բանակը ներխուժել է հարևան Զանջան նահանգ՝ մտադրված լինելով այդ նահանգը գրավելուց հետո հարձակվել Թեհրանի վրա: Սակայն Իրանի կառավարական զորքերը կարողացել են ետ մղել բոլշևիկացած ջենյալցիների գրոհը:

Հունիսի 9-ին Քուչեկ խանը ստիպված է եղել հրաժարական տալ հեղափոխական կառավարության անդամությունից, քանի որ համամիտ չի եղել սկսված ագրարային բարեփոխումներին։ Կոմունիստների մասնակցությամբ կազմավորվել է նոր կառավարություն և սկսվել է հողային ռեֆորմն ու ակտիվ հակակրոնական քարոզչությունը։

1920 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ արդեն վերադարձվել էր սպիտակգվարդիականների առևանգած նավատորմը, ՌՍՖՍՀ կառավարությունը, որոշած լինելով կրճատել իր ռազմական ներկայությունն Իրանում, սկսել է բանակցություններ վարել շահի կառավարության հետ։ 1921 թվականի փետրվարի 26-ին Խորհրդային Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները կնքել են պայմանագիր Իրանից Խորհրդային Ռուսաստանի զորքերի աստիճանական դուրսբերման մասին։ Մինչև 1921-ի սեպտեմբերի 8-ը Խորհրդային Ռուսաստանի զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Գիլանից:

Քուչեկ խանը, որը հույսը դրած է եղել կալվածատերերի և հոգևորականների վրա, 1921 թվականի մայիսին կրկին գլխավորել է «սոցիալիստական» հանրապետության կառավարությունը: Մայիսի 8-ին այդ հանրապետության բանակը ստացել է «Պարսկական Կարմիր բանակ» անվանումը, իսկ հունիսի 5-ին հանրապետությունը վերանվանվել է Պարսկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Հունիսին Պարսկական կարմիր բանակը երկրորդ արշավանքն է ձեռնարկվել դեպի Մազանդարան և Զանջան և փորձել է գրավել Թեհրանը: Այս անգամ ևս նրանք չեն հաջողել։

Այնուհետև, վախենալով Կոմունիստական կուսակցության ուժեղացված ազդեցությունից և հեղափոխական իրադարձությունների զարգացումից, Քուչեք Խանը 1921 թվականի սեպտեմբերի 29-ին հեղաշրջում է կազմակերպել և ոչնչացրել է իր հիմնական քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ Հայդար Ամօղլուն։ Հանրապետությունում սկսվել է քաղաքացիական պատերազմ։ Նոյեմբերի 2-ին, օգտվելով խառնակ վիճակից, Իրանի կառավարության զորքերը գրավել են ամբողջ Գիլանը և Ռաշտ քաղաքը։

Միրզա Քուչեկ խանը փախել է լեռներ և այնտեղ էլ ցրտից մահացել է։ Նրա գլուխը հանրային ցուցադրության է դրվել Ռաշտ քաղաքում։
Գլխադիր նկարում՝ Քուչեկ խանը:

Պարսկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը:
Գիլանի օսթանը:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
21:10, 11.09.2024
254 | 0
11:05, 05.09.2024
303 | 0
00:00, 29.08.2024
434 | 0
to top