MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Մեր Տիգրան 2-րդի նման՝ այս թագավորն էլ է Պարսից ինքնակալից «արքայից արքա» տիտղոսը խլել
17:00, 30.07.2024
643 | 0

Տիտղոս խլող այդ թագավորի անունը Լուցիուս Սեպտիմուս Օդենաթուս է, և նա էլ, երկրորդ Տիգրանի նման, եղել է Պալմիրայի թագավորությունը կառավարող իր տոհմի երկրորդ Օդենաթուսը:

Քանի որ Պարսկաստանի դեմ Հռոմի մղած պատերազմում նա Հռոմի կողմն է անցել, Վալերիանոս և Գալիանոս կայսրերը նրան «կոնսուլարիս» տիտղոսն են շնորհել և նշանակել են Պալմիրայի կառավարիչ: Ասել է, թե նա կոնսուլի աստիճան ունեցող նահանգապետ է դարձել Պալմիրայում: Դա տեղի է ունեցել մ.թ. 258 թվականի կեսերին ։ Երբ Վալերիանոսը գերի է ընկել պարսից Շապուհ թագավորին, հավաքելով փոքրաթիվ բանակ՝ Օդենաթուսն անսպասելիորեն հարձակվել է պարսիկների վրա, երբ նրանք անցել են Եփրատը և ջախջախել է նրանց, ապա իրեն հռչակել է «արքայից արքա» (մ.թ. 260թ.) ։ Մեկ տարի անց, 261 թվականին, վերադառնալով Պալմիրա՝ նա տեսել է, որ իշխանությանը տիրել է ուզուրպատոր Ֆլավիոս Մակրիանուսը՝ ինքն իրեն և իր երկու որդիներին՝ Մակրիանուս Կրտսերին և Քվիետուսին կայսր էր հռչակել։ Զորք հավաքելով՝ Մակրիանուսն իր ավագ որդու հետ միասին շարժվել է մեկ այլ ուզուրպատորի՝ Ավրեոլուսի դեմ, սակայն նրանից պարտություն է կրել Իլիրիայում։ Տեղեկանալով այս մասին՝ Օդենաթուսը կազմակերպել է Քվիետուսի սպանությունը՝ ձևացնելով, թե պաշտպանում է Վալերիանոսի որդու՝ օրինական կայսր Գալիենուսի իրավունքները։ Ի երախտագիտություն՝ Գալիենուսը 262 թվականին Օդենաթուսին ճանաչել է «Արևելքի տիրակալ» ։

Ոչնչացնելով իր մրցակիցներին՝ Օդենաթուսը մի քանի արշավանք է կատարել Պարսկաստանի դեմ, գրավել է Եդեսիա, Նիզիբիս և Խառան քաղաքները, մի քանի անգամ էլ՝ մայրաքաղաք Տիզբոնը։ Այսպիսով, գրեթե ողջ Միջագետքը անցել է: Օդենաթուսի վերահսկողության տակ։ Նա իր ավագ որդի Հերովդիանոսին նշանակել է իր համագահակալ։

Բայց երկար չի տևել այս համագահակալությունը. 267 թվականին Օդենաթուսը և Հերովդիանոսը սպանվել են Օդենաթուսի զարմիկի՝ Մայոնիոսի կողմից։ Ըստ Տրեբելիուս Պոլլիոյի՝ դա արվել է Օդենաթուսի երկրորդ կնոջ՝ Զենոբիայի դրդմամբ, որը ցանկացել էր, որ իր որդի Վաբալաթուսը, և ոչ թե Օդենաթուսի մեկ այլ կնոջից ծնված Հերովդիանոսը հաջորդի Օդենաթուսին։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
21:10, 11.09.2024
254 | 0
11:05, 05.09.2024
303 | 0
00:00, 29.08.2024
434 | 0
to top