MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Պլանշետներ ուսանողների համար
10:56, 25.08.2024
493 | 0

Մեր օրերում ուսանողներն ավելի ու ավելի պահանջկոտ են դարձել նորարաական տեխնոլոգիաներ ընտրելիս: Պլանշետներըը կարող են հզոր գործիք լինել գրառումներ անելու, առցանց դասախոսությունների հաճախելու և որոշակի առաջադրանքներ կատարելու համար: Սակայն շուկայում առկա շատ պլանշետների առկայության դեպքում դժվար է որոշել, թե որն է ձեզ հարմար:
Նախքան պլանշետ գնելը, պետք է ուշադրություն դարձնեք մոդելի էկրանի որակին, պրոցեսորին, բազմաֆունկցիոնալ աշխատանքին և իհարկե մարտկոցի երկար կյանքին:
Շատ ուսանողներ նախընտրում են նաև էլեկտրոնային եղանակով գրառումներ կատարել, ուստի գրառումներ կատարելու լավագույն հավելվածների հետ համատեղելիությունը առավելություն է:
Հաշվի առնելով այս բոլոր հաըկանիշները առանձնացրել ենք ձեզ համար մի քանի բյուջետային բայց միևնույն ժամանակ որակյալ պլանշետներ:


1 Samsung Galaxy Tab A9+


Այս մոդելն ունի 11 դյույմանոց LCD էկրան, ստերեո բարձրախոսներ և երկար մարտկոց: Այն իդեալական է տեսազանգերի, երաժշտություն լսելու և աշխատանք կատարելու համար: Այն նաև ունի կամընտիր 5G աջակցություն, ինչը հարմար է դարձնում այն, երբ դուք չեք կարող միանալ Wi-Fi-ին:
Թեև սա չունի Amoled էկրան, ինչը բնորոշ է գրեթե բոլոր Samsung պլանշետներին, սակայն իր գնի համեմատությամբ այն իդեալական է ուսանողների համար: Դե իսկ Snapdragon 695 չիպն ապահովում է ամենօրյա կայուն աշխատանք ուսանողական հիմնական հավելվածների համար, ինչպիսիք են PowerPoint-ը, Word-ը և Google-ը:

2 Xiaomi Redmi Pad SE


Xiaomi-ն հայտնի է իր հիանալի, մատչելի պլանշետներով: Xiaomi Redmi Pad SE-ն բյուջետային պլանշետ է, թեև այն բնութագրվում է պրեմիում որակով, կոմպակտ և թեթև դիզայնով:
Redmi Pad SE-ն ունի 11 դյույմանոց LCD էկրան՝ 90 Հց թարմացման արագությամբ: Այն հիանալի է նորություններ կարդալու, ժամանակ անցկացնելու, աշխատելու և սովորելու համար: 8000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ պլանշետը կարող է մեկ լիցքավոմամբ աշխատել մեկ ամբողջ օր:
Այնպես որ եթե ցանկանում եք գնել պլանշետ նորություններին հետևելու կամ առօրյա թեթև աշխատանքներ կատարելու համար, ապա այս մոդելը հիանալի տարբերակ է:

3 Apple iPad Air 5


iPad Air-ը M1 չիպով հագեցած iPad-է, ինչը գրեթե կատարյալ է ուսանողների համար: M1 չիպը բավականաչափ հզոր է, որպեսզի կարողանաք կարդալ, աշխատել, զբաղվեք գրաֆիկական դիզայնով և այլն:
iPadOS 16 -ի առաջխաղացումների շնորհիվ iPad-ը դառնում է ավելի ու ավելի ընդունակ՝ միաժամանակ մնալով թեթև, և արագ: Ստեղնաշարի ավելացումը՝ լինի Bluetooth, թե Apple ստեղնաշար դարձնում է իդեալակն տվյալ մոդելին: Ցանկացած պլանշետների խանութ, կփաստի այս մոդելի իդեալակն լինելը:

4 Samsung Galaxy Tab S9 FE


Այս մոդելը շատ է սիրվել հենց ուսանողության մեջ, քանի որ ներառված է նաև S Pen-ը: Այն նաև ունի լուսավոր և պայծառ էկրան: Ունի 8000 mAh մարտկոց, ինչն էլ կարող եք օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ:

5 Microsoft Surface Pro 9

Այն իհարկե չենք կարող համարել էժան պլանշետ, բայց սա միանշանակ լավագույն ընտրությունն է ուսանողների համար: Աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքը իրականցնել ակնթարթային արագությամբ: Այս պլանշետը աշխատում է Intel Core i7 պրոցեսորով, ունի 256 և 512GB հիշողություններ: Ունի մինչև 15.5 ժամ մարտկոցի ժամանակ:
Այս պլանշետը կարող եք օգտագործել նաև, որպես notebook: Ընդամենը կարող եք կցել Microsoft Keyboard-ը և ձեր պլանշետը կդառնա notebook

Եթե ցանկանում եք գնել պլանշետ Երևանում, ապա այցելեք AppleStore ընտրելու լավագույնը ձեզ համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Հովհաննես
Read
13:53, 18.10.2024
213 | 0
Read
14:29, 22.07.2024
592 | 0
Read
13:32, 22.07.2024
491 | 0
to top