MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Tomorrow:+24 °C
ԳՈՒԼԱԳ-ի ճամբարների այս հայազգի պետի բախտը չի բերել
23:37, 26.08.2024
643 | 0

1898 թվականին Աշտարակում ծնված Զավեն Արմենակի Ալմազովը (Ալմազյան) հանուն քաղաքական կարիերայի բարձրագույն կրթությունը կիսատ է թողել ու 1919 թվականին անդամագրվել է Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությանը:

Թե մինչև 1929 թվականն ինչ աշխատանք է կատարել, հայտնի չէ, սակայն 1929 թվականից ծառայել է Ներքին գործերի ժողորդական կոմիսարիատում:

1931 – 1933 թվականներին եղել է Պերմի մարզում գտնվող Վիշերյան ուղղիչ-աշխատանքային ճամբարի պետի օգնականը:

1933 – 1936 թվականներին նրան վստահել են ԳՈՒԼԱԳ-ի պետի օգնականի պաշտոնը:

1935 – 1936 թվականներին ղեկավարել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի բաժանմունքը Բելամոր-Բալթիական կոմբինատում:

1936 – 1937 թվականներին եղել է «Բելբալթլագ» -ի (ուղղիչ աշխատանքային ճամբար, որի առաջադրանքն է եղել Բելոմոր-Բալթիական ջրանցքի շինարարությունն ու սպասարկումը) պետ:

1937 – 1939 թվականներին ղեկավարել է Սոլիկամսկի հիդրոհանգույցը կառավարող վարչությունը, Սոլիկամսկում գտնվող Ուսոլյան ուղղիչ-աշխատանքային ճամբարը, Ուստ-Բորովսկի ճամբարը:

1939 թվականի ապրիլի 4-ին կալանավորվել է: Նույն թվականի դեկտեմբերի 3-ին լեյտենանտ Զավեն Ալմազովին մեղադրել են «լրտեսության և Ներքին գործերի ժողկոմիսարիատի օրգաններում հակահեղափոխական կազմակերպերպությանը մասնակցելու մեջ»: ԽՍՀՄ Գերագույն դատարանի Զինվորական կոլեգիան նրան դատապարտել է գնդակահարության: Դատավճիռն ի կատար է ածվել 1940 թվականի հունվարի 28-ին: Նրա հետ միասին նույն օրը գնդակահարվել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի աշխատակիցների մի մեծ խումբ:

Նրանց բոլորի թաղման վայրը՝ «Դոնի գերեզմանոցի չպահանջված աճյունների թիվ 1 դիակիզարան»:

Գնդակահարությունից ընդամենը հինգ տարի առաջ՝ 1935 թվականի մարտի 22-ին, Զավեն Ալմազովը պարգևատրվել է Լենինի շքանշանով:

1957 թվականի ապրիլի 18-ին ԽՍՀՄ Գերագուն դատարանը նրան հետմահու արդարացրել է:

Այդ է մարդակերներին ծառայողների ու մարդակեր դարձածների վախճանը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
247 | 0
20:45, 22.09.2024
367 | 0
to top