MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Գիտնականներն արգելում են շինտեխնիկայի մուտքն ու ելքը, մինչև պատկան մարմիններից չժամանեն դեպքի վայր
12:28, 06.09.2024
641 | 0
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողներն ահազանգում են` փորձ է արվում յուրացնել և վերջնականորեն վերացնել գիտության համար հատկացված տարածքները։

Շուրջ 4 տարի է՝ նրանք պայքարում են, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ, նրանց խոսքով, վտանգվելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:

ՕԴՔԳՏԿ գիտաշխատողների փոխանցմամբ՝ կառույցի АПЗ-կոչվածի թույլտվությունը ստորագրել է Հայկ Մարությանը՝ 2022թ․, իսկ իսկ շինթույլտվությունը տվել է Տիգրան Ավինյանը՝ 2023 թվականի դեկտեմբրի 29-ին։ Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն:

1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ն 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ԱՆԻ Կարապետյան
to top