MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Ջորջիա նահանգում, ավագ դպրոցի աշակերտը սպանեց երկու 14 տարեկան աշակերտների և երկու ուսուցիչների
19:24, 12.09.2024
387 | 0
Օրեր առաջ, ԱՄՆ-ի դպրոցներից մեկում, գրանցվեց հերթական ողբերգական դեպքը։ Ջորջիա նահանգում, ավագ դպրոցի աշակերտը սպանեց երկու 14 տարեկան աշակերտների և երկու ուսուցիչների։
Ցավոք այս դեպքը միակը չէ, ԱՄՆ-ի նման հզոր և զարգացած երկրում, նման «դպրոցական» սպանություններ լինում են շատ հաճախ։
Օրեցօր խստացող օրենքներն ու բոլոր անկյուններում, անգամ դպրոցների զուգարաններում տեղադրվող տեսախցիկները, ԱՄՆ-ին թույլ չեն տալիս վերահսկել իրավիճակը, պայքարել բուլինգի, բռնության, թրաֆիքինգի կամ դեռահասների շրջանում շրջանառվող թմրանյութերի դեմ։
Ի՞նչն է առիթն ու պատճառը։
Այն է, որ անգամ ամենալավ օրենքները, տուգանքները և պատժիչ մեխանիզմները, չե՛ն կարողանում փոխարինել հոգևոր-բարոյական ճշմարիտ արժեքներին։
Միգուցե և ԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը, ռեակտիվ զենքերը թույլ են տալիս, որ ԱՄՆ-ի քաղաքացիներն իրենց դրոշով ներքնազգեստ ու լողազգեստ կրեն, իրենց պահեն սանձարձակութան աստիճանի ազատ, անկաշկանդ, չվախենան, չլինեն զգոն, աչալուրջ, սակայն այդ հատկությունները պետք են մեզ ո՛չ միայն թշնամու դեմ պայքարելու համար, այլև առօրյա կյանքում։
Եթե որևէ երկիր ցանկանում է առողջ հասարակություն ունենալ՝ պետք է քարոզի ադեկվատություն, զգոնություն, ճշմարիտ արժեհամակարգ և հոգևոր-բարոյական կյանք։ Եթե անգամ դու չունես թշնամիներ ու հակառակորդներ և աշխարհի ամենաուժեղ երկիրն ես, դա քեզ պե՛տք է։
Միշտ և միշտ, նորանոր ազգեր ու երկրներ են հայտնվում, զգոնության, աչալրջության, բարոյականության և միասնականության շնորհիվ ու ազգեր ու երկրներ են վերանում, այդ ամենի պակասի «շնորհիվ» ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top