MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Զուգակշիռք՝ մեր օրերի անհաշիվ դառն իրողություններից ընդամենը երկուսի հանգույն
14:53, 19.10.2024
379 | 0

« «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ այսօր արդեն մեծահարուստ դարձած որդիները, պարզվում է, մինչև հեղափոխությունն իրենց հեռախոսի վարձավճարն անգամ չեն կարողացել վճարել»:

«Ժողովուրդ» օրաթերթ, 19 հոկտեմբերի, 2024 թ.

***

Մեկ քաղվածք էլ նույն օրաթերթի 2024 թ.-ի փետրվարի 24-ի հրապարակումից.

«Մինչ պատգամավոր դառնալը ակտիվիստ Լենա Նազարյանը օրուգիշեր խոսում էր պաշտոնյաների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության մասին, սակայն ԱԺ փոխխոսնակի, ապա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ամենափակ և ծպտյալ հարստացած կերպարներից դարձավ` ըստ պաշտոնական հայտարարագրի: Ժողովուրդ օրաթերթը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորներ Լենա Նազարյանի և նրա ամուսնու` Նարեկ Բաբայանի հայտարարագրերը, պարզեց, որ ամուսինները միևնույն գույքի գնի վերաբերյալ խիստ տարբեր թվեր են ներկայացրել պաշտոնական փաստաթղթերում:

Եվ այսպես, պատգամավոր Նարեկ Բաբայանը 2022թ. հայտարարագրով լիազոր մարմնին հայտնել է, որ Ծաղկաձորում գնված անշարժ գույքը ձեռք է բերվել 27.041 միլիոն դրամով, իսկ կինը` Լենա Նազարյանը, ավելի մատչելի գին է ներկայացրել` 24.336 միլիոն դրամով։ Ու այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո, Ծաղկաձորի ամառանոց-բնակարանը ինչ իրական արժեքով են իշխանական պատգամավորները ձեռք բերել: Իհարկե, այս բացահայտումը պետք է աներ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ընդդիմադիր պատգամավորների ամեն լուման խոշորացույցով ստուգում է, սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, իշխանական կարկառուն ներկայացուցիչների թույլ տված սխալները վրիպել են կարևորագույն այդ կառույցի աչքից:

Հիշեցնենք, որ և՛ Լենա Նազարյանը, և՛ նրա ամուսինը մինչ հեղափոխությունը երթևեկում էին 100-դրամանոց «Գազել» -ներով, իսկ հիմա փափուկ կյանքով են ապրում. ճամփորդում են, տուն ու ամառանոցային հանգստի գոտի Ծաղկաձորում անշարժ գույք են գնում` մոռանալով Ամուլսարի մասին, բնապահպանական և քաղաքական ու ընտրական անարդարությունների մասին, որոնց թեմաներով ակտիվիստներ էին» ։

***

Իսկ հիմա Լենա Նազարյանին համամատեք մ. թ. առաջին դարում ապրած հռոմեացի գրող Պետրոնիուսի «Սատիրիկոն» վեպի հերոսուհու հետ.

«- Տրիմալքիոնի կինը՝ Ֆորտունատան, - պատասխանեց հարևանը, - փողը կոտերով է հաշվում: Իսկ բոլորովին վերջերս նա ինչացո՞ւ էր: Դու նրա ձեռքից, թող թույլ տրվի ասել, մի կտոր հաց չէիր ընդունի: Իսկ հիմա՝ ո´չ ավել, ո´չ պակաս, բարձունքներում է ճեմում: Տրիմալքիոնը հիմա ամեն ինչ ունի: Նա այն աստիճան է հարուստ, որ չգիտի, թե ինչից որքան ունի: Իսկ այդ էգ գայլն ամեն ինչ տեսնում է, միայն թե չար լեզու ունի՝ իսկը կաչաղակ: Տրիմալքիոնի հողն այնքան մեծ է, որ ուրուրը չի հաղթահարի, փողին էլ հաշիվ չկա: Իսկ ստրուկնե՜րը, ստրուկնե՜րը, է´լ դու սուս: Ազնիվ խոսք, դրանց նույնիսկ տասներոդ մասն իրենց տիրոջը դեմքով չգիտի:

Նա դրսից ոչինչ չի գնում. բուրդը, թուրինջը, պղպեղը՝ ամեն ինչը տանն է աճում, թռչնի կաթ է ուզում, դա էլ կգտնվի նրա տանը: Նրան թվացել է, թե տնային բուրդն այնքան էլ լավը չէ, Տարենտից ոչխարներ գնեց և իր հոտի մեջ արձակեց: Որպեսզի տանն ատտիկական մեղր քաշի, նա մեղուներ բերել տվեց հենց Աթենքից: Օրերս էլ Հնդկաստան նամակ գրեց, որպեսզի իրեն շամպինյոնների սերմեր ուղարկեն: Եթե նա ջորի ունի, ապա այն անպայման վայրի էշից է: Տեսնո՞ւմ ես՝ որքան բարձ ունի, բոլորը լցված են թանկարժեք բրդով: Ա´յ թե ինչպիսի երջանկություն է նրան վիճակվել: Բայց նրա ընկեր-ազատարձակներին (նախկինում ստրուկ) արհամարհելուց զգուշացիր: Տեսնո՞ւմ ես այն մեկին, որ պառկած է ներքևի օթյակում: Հիմա նա 800 հազար սեստերցիա ունի, մինչդեռ սկսել է չքավորությունից, ընդամենը վերջերս գերան էր կրում»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top
Logo

Subscribe to the news feed