MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Դիլիջան: Թմրանյութերի ազատ և անկաշկանդ շրջանառությունը
09:20, 22.10.2024
837 | 0

Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք-վաճառք՝ շրջանառություն եղել է կա ու լինելու է բոլոր ժամանակներում, բայց դրանց տեսականին, քանակությունը և շրջանառության ազատությունը վերահսկվել է բոլոր ժամանակներում: Նախկին նախագահի հիմնած գերշահավետ բիզնեսներից մեկը՝ թմրանյութերի շրջանառությունը (արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակներում եղել է վերահսկելի՝ սահմանափակ հարթություններում շրջանառվող), ավելի քան գերշահավետ է դարձել նրա հետնորդ՝ ներկա իշխանության համար: Հատուկ ունակություններ պետք չեն հասկանալու համար, որ ներկա (թմրանյութերի առաքիչ՝ արևմուտքի ներկայացուցիչ) իշխանության գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում է թմրանյութերի անթաքույց սպառողը, գովազդողն ու քարոզողը, ինչի արդյունքում շարքային քաղաքացիների համար (առանց տարիքային ու գենդեռային սահմանափակության) թմրանյութերը դարձել են անարգել հասանելի ժամանակակից զբաղմունք՝ կործանիչ հետևանքներով՝ ինչին ձգտում է արևմուտքն ու իր հայաստանյան կատարածուները՝ իշխանությունը:

Բացառություն չի նաև Դիլիջան քաղաքը: Փաստ է այն, որ նմանատիպ փոքր քաղաքներում այդ տեսակ հանցագործությունները բացահայտելն ու կանխելը մեծ խնդիր չի ներկայացնում, եթե այն չունի ամենաբարձր օղակներից հովանավորչություն: Նյութիս մեջ հասցեական մեղադրանք չկա, բայց բոլոր համապատասխան կառույցները պետք է պարզեն իսկությունը: Հետաքրքրական է այն, որ պարեկային ծառայությունը անգիտակցաբար կամ դիտավորությամբ (պարզեն օրնապահ մարմինները) շրջանցում է այն փողոցներն ու անկյունները, (ամենամութ, ամենակասկածելի, ամենավտանգավոր) որտեղ զարգանում է թմրանյութերի բիզնեսը:

Աստված պահապան հայ ազգի այն փոքր խմբին, որը դեռ կա՝ հետագայում ազգի վերածնունդը ապահովվելու համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Լրահոս
Read
17:48, 26.10.2021
2921 | 0
to top
Logo

Subscribe to the news feed