MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Մի հին վկայություն մարդու ոգու վրա խստաշունչ կլիմայի բարերար ազդեցության մասին
15:35, 22.10.2024
438 | 0

Հռոմեացի բանաստեղծ Մարկուս Լուկանուսը (39 - 65) ՝ նշանավոր փիլիսոփա Սենեկայի եղբորորդին, մասնակցել է Ներոնի դեմ դավադրությանը և Ներոնի հրամանով ինքնասպան է եղել՝ կտրելով իր երակը: Նա հայտնի է հատկապես «Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին» պատմական անավարտ պոեմով: Այն չափածո տողերով պատմում է Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոսի միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ պոեմից մի քանի տող, որովհետև կարծում եմ, որ դրանցում մեծ ճշմարտություն կա ամփոփված:

«Յուրաքանչյուր ժողովուրդ, որ ծնվել է ձյան հետ՝ հյուսիսային երկնքի ներքո,

Անսանձելի է պատերազմում և նախընտրում է մահը, քան ամոթալի փախուստը:

Իսկ Արևելքում՝ տաք երկրների

Փաղաքշող կլիմայում, մարդիկ փափկասուն են»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top
Logo

Subscribe to the news feed