MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Եգոր Բերոևը խորհրդային ֆուտբոլի լեգենդի դերում. սկսվել են «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
21:57, 25.10.2024
440 | 0
Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։
«Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973թ․-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ» ՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:

Նիկիտա Սիմոնյան՝ խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, օլիմպիական չեմպիոն. «Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ շատ ժամանակ է անցել, 50 տարին հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել՝ ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Նախագծի վրա բանիմաց մարդիկ են աշխատում, ես նրանց վստահում եմ։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին» ։

Էդուարդ Իլոյան՝ գլխավոր պրոդյուսեր և START առցանց կինոթատրոնի համահիմնադիր. «START ընկերության խումբը մեր գործընկերների՝ AP Cinema կինոընկերության հետ միասին, մեծ ֆիլմ է ստեղծում ոչ միայն հայրենական ֆուտբոլի պատմության լեգենդար իրադարձության մասին, այլև լեգենդար մարդու՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կյանքի նշանակալից փուլի մասին, որը ոգեշնչող օրինակ է բոլորիս համար։ Դա մեծ պատիվ է։ Մենք նկարահանում ենք «Ոսկե դուբլը» լայն հանդիսատեսի համար, քանի որ ցանկացած սպորտային դրամա միշտ պատմություն է մարդկանց մասին, նրանց արժեքների, միմյանց աջակցության և միայն դրանից հետո՝ հենց խաղի մասին» ։
Վալերի Սահարյան՝ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր. «Այսօր շատ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք, մի խոսքով, կար հասարակ, բայց կարևոր մարդկային արժեքների համակարգ, որոնք մարդիկ հետագայում մի փոքր կորցրին և այսօր վերադարձի կարիքն ունեն։ Մեր պատմությունը հենց այդ մասին է: Բացի այդ, չի կարելի խոսել ֆուտբոլի մասին՝ չնշելով թիմի տասներկուերորդ խաղացողին՝ երկրպագուներին, որոնք մեր ֆիլմի ամենակարևոր մասն են։ Եվ, իհարկե, մեր ֆիլմը հիանալի առիթ է պատմելու մեծ մարդ ու ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մասին։ Նա մեծ անհատականություն է, ով հիացմունք է ներշնչում ոչ միայն ֆուտբոլասերների, այլև մարդկանց ճնշող մեծամասնության մոտ» ։
Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Եգոր Բերոևը, իսկ նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։ Ռեժիսորի աթոռին Մհեր Մկրտչյանն է։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ԱՆԻ Կարապետյան
to top
Logo

Subscribe to the news feed