Համաձայն մահվանից բազում տարիներ առաջ արտահայտած իր վերջին ցանկությունների՝ Ֆրանսիայի Նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էսթենին ազգային տուրք չի մատուցվել, և նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակի մասնակցությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 5-ին, Լուար և Շեր դեպարտամենտի Օտոն բնակավայրում, որտեղ նա մահացել է ։ Շուրջ քառասուն մարդ է ներկա եղել արարողությանը: Հուղարկավորության ծեսը գյուղի եկեղեցում կատարել են Բլուայի եպիսկոպոս Ժան-Պիեռ Բատուտը և հոգևորական Ժան-Միշել դի Ֆալկոն: Արարողության ընթացքում երգել է սոպրանո Կարին Դեշայեսը, նվագակցել են թավջութակահար Ռոլան Պիդուն և դաշնակահար Ալեքսանդր Կանտորովը։ Այնուհետև Վալերի Ժիսկար դ'Էստենը թաղվել է իր դստեր՝ Ժակինտ Ժիսկար դ'Էստենի կողքին, գյուղի քաղաքապետարանին հարող մասնավոր հողամասում: Նրա դագաղը ծածկվել է Ֆրանսիայի և Եվրոպական միության դրոշներով։ Դամբարանը զարդարված է նրա լաբրադոր Սամբայի արձանով։ Նրա ստելային արձանագրված է 31 րդ սաղմոսը լատիներեն «In te Domine speravi non confundar in aeternum» («Ո´վ Տեր, ես քեզ եմ ապավինել, հավիտյան պիտի չամաչեմ. քո արդարությամբ փրկի´ր ինձ»): «Լաբրադոր» ցեղատեսակի Սամբա անունով շունը Վալերի Ժիսկար դ՛Էստենին է նվիրել Եղիսաբեթ II թագուհին, 1976 թվականին՝ Ֆրանսիայի նախագահի՝ Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի ժամանակ։ Քանի որ շանն անգլերենով են դաստիարակած եղել, Վալերի Ժիսկար դ'Էստենը նրա հետ այդ լեզվով է խոսել: Ինչպես տեսնում եք, Սամբայի արձանը զարդարում է Վալերի Ժիսկար դ'Էստենի գերեզմանը Օտոնում: |
Subscribe to the news feed