MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
Անհավատարիմ կնոջը ոչ մի փակ ու բանալի չի կարող խոչընդոտել
19:53, 07.11.2024
668 | 0

Վալուա ընտանիքի՝ Ֆրանսիայի վերջին թագավոր Հենրի 3-րդի օրոք Սեն Ժերմենի տոնավաճառում մի թիթեղագործ վաճառքի է դրել շուրջ մեկ տասնյակ տարբեր հնարամիտ սարքեր՝ կանանց «ստորին դարպասները» հուսալիորեն փակելու համար։ Դրանք ոտքերի արանքով ձգվող և կոնքը գոտևորող ժապավեններ են եղել, որոնցում արհեստավորը ընդամենը մի քանի մանր անցք է բացել, որպեսզի այս սարքի դժբախտ զոհը գոնե կարողանա միզել։ Այս հարմարանքը բավականին բարդ կողպեք է ունեցել, որը հնարավորություն է ընձեռել կնոջ խանդոտ ամուսնուն ամուր փակի տակ դնել կնոջ ամոթույքը և միակ բանալին գրպանը դնելով երկար ժամանակ բացակայել տնից։ Թիթեղագործը երդվել է, որ իր սարքերը երկրորդ բանալի չունեն, իսկ առանց բանալու ոչ ոք չի կարողանա բացել իր պատրաստած կողպեքը։

Եղել են հինգ-վեց խանդոտ ամուսիններ, որոնք գնել են այս սարքերը։ Դրանցից մեկի զոհերից մեկը մի ազդեցիկ պալատականի կինն է եղել: Այդ տիկինը մինչև հոգու խորքը վիրավորվել է ամուսնու կատարածից և շատ արագ գտել է մի հմուտ փականագործի (բավականին երիտասարդ և գեղեցիկ), որին ցույց է տվել սարքը: Վարպետն արագ երկրորդ բանալի է պատրաստել և առաջինն է օգտվել բացված դարպասից, որը գրեթե «ժանգոտելիս է եղել» ։

Համոզված, որ ոչ մի ուրիշ տղամարդ հնարավորություն չի ունենա կենակցել իր կնոջ հետ՝ ամուսինը հանգիստ մեկնել է երկարատև ճանապարհորդության, մինչդեռ նրա կինը՝ երբ ցանկացել է և ում առաջ ցանկացել է, բացել է իր «անմատչելի» դարպասները:

Հաջորդ տոնավաճառի նախօրեին մի քանի պարոններ եկել են նշված թիթեղագործի մոտ և սպառնացել են նրան սպանել, եթե նա շարունակի վաճառել նման «գարշելի» ապրանքներ, և խորհուրդ են տվել ոչնչացնել չվաճառվածները։ Թիթեղագործը հասկացել է, որ իր հետ կատակ չեն անում, և կատարել է պարոնների պահանջը։ Չնայած թիթեղագործը գնորդներին վստահեցրել է, թե ընդամենը մեկ բանալի ունի սարքը, սակայն ժամանակակիցները պարզել են, որ նա նաև փոխարինող բանալիներ է արտադրել արդեն վաճառված սարքերի համար:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top
Logo

Subscribe to the news feed