Հին եգիպտացիների դիցաբանությունում երկնքի և արևի աստվածը Հորուսն (ռուսերեն՝ Գոռ) է՝ Օսիրիսի և Իսիդայի որդին: Նա համարվել է փարավոնների իշխանության հովանավորը: Սկզբնապես պատկերվել է սավառնող թռչնի, բայց հիմնականում՝ բազեի, բազեի գլխով մարդու կամ թևավոր արևի սկավառակի տեսքով: Ըստ առասպելի Հորուսը մենամարտում հաղթել է իր հորեղբորը՝ չարության աստված Սեթին: Իսկ այժմ տեսեք, թե որքան շատ են Հորուսի և Հիսուս Քրիստոսի ընդհանրությունները: *Նա ծնվել է կույս Իսիդա-Մարիամից, դեկտեմբերի 25-ին: *Նրա ծնունդն ազդարարել է Արևելքի աստղը, և այն լսել են երեք իմաստուն մարդիկ: *Եգիպտացիները պաշտել են Իսիդային. նրանք կույս մորը պատկերել են մսուրում ծնված նորածին գրկած: *Հորուսը 12 աշակերտ ունի: *Նա 12 տարեկանում ուսուցանել է Տաճարում և երեսուն տարեկանում մկրտվել է Հովհաննես (Անուպ) Մկրտչի կողմից Էրիդանուս (Հորդանան) գետում: *Նա հրաշքներ է գործել և մեռելներից հարություն է տվել մումիա Էլ-Ազար-ուսին (Արևի այլաբանությունը) (Էլ Օսիրիս կամ Էլ Օսիրուս), որը եբրայերենում դարձել է Ղազարոս: *Նա քայլել է ջրի վրայով և քարոզել է լեռան վրա: Նա կերպարանափոխվել է Լեռան վրա: *Նա խաչվել է երկու ավազակների միջև: *Նա թաղվել է գերեզմանում և երեք օր անց հարություն է առել: *Նա նույնպես «Ճանապարհ է, Ճշմարտություն է, Լույս է, Մեսիան է, Աստծու օրհնյալ որդին է, Մարդու որդին է, Բարի հովիվ է, Աստծու Գառն է, Բանն է»: *Նրա մականունը «Իուսա» է, նա Հոր՝ Պտահ աստծու «հավերժական որդին է»: Նրան անվանել են Քրիստ կամ «Օծյալ»: *Նա «Ձկնորս» է և ասոցացվել է Գառան, Առյուծի, Ձկան հետ: Իսիդան՝ լուսնի եգիպտական աստվածուհին, կույսը, փաթաթված է աստղերով պատված կապույտ թիկնոցով և իր գրկում պահում է բարուրված երեխային: Հորուսին մկրտել է «Անուպ Մկրտիչ» -ը, որը կդառնա Հովհաննես Մկրտիչ: Մեջբերենք արաբ աստղագետ Աբուլմազարին. «Կույսի նշանի առաջին Տասնօրյակում, - ասում է նա, - մենք տեսնում ենք մի երիտասարդ, մաքուր, անարատ կույսի, ... գահին նստած՝ մանկանը կերակրելիս: Այդ մանկանը ոմանք անվանում են Հիսուս, իսկ մենք՝ Քրիստոս՝ ինչպես հույները: |
Subscribe to the news feed