«Առաջինը, ով համարձակվել է ընտելացնել առյուծին և մարդկանց ցույց տալ այդ կենդանուն արդեն ընտելացած, եղել է, ինչպես ասում են, Հաննոնը՝ ամենանշանավոր կարթագենացիներից մեկը, ինչի համար էլ պատժվել է, քանզի մարդիկ կշռադատել են, որ նման հնարամիտ մարդու ուղեղն ի վիճակի է մարդկանց համոզել ամեն ինչում, և որ իրենք սխալմամբ իրենց ազատությունը վստահել են նրան, ով կարողացել է լիովին հնազանդեցնել նույնիսկ վայրագությանը»: Պլինիոս Ավագ, մ.թ. առաջին դարում ապրած հռոմեացի գրող, հանրագիտակ *** «Ժողովրդավարության էությունը մշտական խուսանավումն է»: Ռայմոն Արոն (1905 - 1983) , ազատական աշխարհայացք ունեցող ֆրանսիացի փիլիսոփա, քաղաքագետ, սոցիոլոգ և հրապարակախոս *** «Ժողովրդավարությունը բոլոր ժամանակների ու բոլոր պայմանների համար տրված ինչ-որ մի բան չէ, քանի որ լինում են պահեր, երբ այն իրականացնելու հնարավորություններ և իմաստ չկա»: Իոսիֆ Ստալին |
Subscribe to the news feed