1805 թ «Քաղաքացիական կարգը պահպանվում է միայն օրենքների կատարմամբ։ Իմ կառավարման օրոք օրենքները երբեք ընդունելի չեն համարի անպատժելիությունը» ։ «Ես պատերազմ չեմ ուզում, բայց կնախընտրեի, որ այն տեղի ունենա շուտ, քան թե ուշ»: «Մենք պետք է ավելի շատ կամք դրսևորենք կառավարչական գործում, քան պատերազմ մղելիս» ։ «Քաջությունը փողով չես գնի»: 1806 թ «Հավատքը օրենքի սահմաններից դուրս է. դա մարդու ամենաանձնական սեփականությունն է, և մենք իրավունք չունենք դրա համար հաշվետու լինել»: «Մենք պարտավոր չենք նախկինում եղածով ղեկավարվել՝ ձևացնելով, թե անհնար է ավելին անել»: «Պատերազմական ամբողջ արվեստը բաղկացած է մտածված, չափազանց շրջահայաց պաշտպանությունից և համարձակ ու արագ հարձակումից»: «Կանխել, որպեսզի պատժելու անհրաժեշտություն չլինի» ։ «Ես ուզում եմ նվաճել ծովը երկրի զորությամբ»: Ճարտարապետները սնանկացրեցին Լյուդովիկոս 14-րդին, քանի որ մեծ թագավորը հաշվել չգիտեր»: «Առողջությունը գնահատում եք լոկ այն ժամանակ, երբ այն լքում է ձեզ»: «Ես սովորաբար երեք-չորս ամիս առաջ եմ մտածում, թե ինչ պետք է անեմ, և հաշվարկում եմ վատագույն ելքը» ։ «Քաղաքացիական օրենսգիրքը դարի օրենսգիրքն է. հանդուրժողականությունը՝ մարդու առաջին բարիքն է, այնտեղ ոչ միայն քարոզվում է, այլև կազմակերպվում է» ։ «Որքան մեծանանք, այնքան նվազ կամքի ուժ ենք ունենալու. մենք կախված ենք իրադարձություններից և հանգամանքներից»: 1807 թ «Հարուստների շքեղությունն ապահովում է աղքատների կարիքները»: «Կարգապահությունն ու հոգնածությանը դիմանալու համբերությունը հաղթանակի առաջին գրավականներն են» ։ «Իսկական փառքը նրանում է, որ դու քեզ քո կարգավիճակից վեր դասես: Ես, իմ ընկերները, լավ պաշտոնի ենք, ես կայսր եմ։ Ես կարող էի ապրել իմ մայրաքաղաքի հաճույքներով... Բայց ես պատերազմ եմ մղում Ֆրանսիայի փառքի համար, ես ձեր մեջ եմ՝ բանակում և մարտերում. Ինչպես քեզ, այնպես էլ ինձ կարող է գնդակը խոցել… Ես ինձ վեր եմ դնում իմ կարգավիճակից»: «Իմացեք, որ կյանքը ողողված է այնքան շատ որոգայթներով և կարող է այնքան շատ չարիքների աղբյուր լինել, որ մահը բոլորից մեծագույնը չէ»: «Ապրել՝ նշանակում է տառապել, իսկ ազնիվ մարդը միշտ պայքարում է ինքն իրեն հավատարիմ մնալ»: «Ոչինչ այնքան լավ չի ընդհատում ողբերգական տեսարանը, որքան մեկ ուրիշին նստելու առաջարկ անելը. երբ նա նստում է, ողբերգությունը դառնում է զավեշտալի»: «Խաղաղությունը ամուսնություն է, որը կախված է կամքի ժողովումից»: «Բյուջեն իմ օրենքն է. անհրաժեշտ է դրան ենթարկվել, քանի որ կառավարման բոլոր ճյուղերի ֆինանսավորումն իմ առաջնահերթությունն է»: «Ես իմ կայսրության տարածքի դիմագծի փոփոխությամբ փառքի արժանացրեցի իմ կառավարումը։ Մեծամասշտաբ աշխատանքների իրագործումն ինչպես անհրաժեշտ է իմ ժողովուրդների շահի, այնպես էլ սեփական գոհունակության համար» ։ «Որտեղ իշխանությունը թույլ է, բանակն է կառավարում»: «Հռոմեացիները միշտ ձգտել են մեծագործությունների, և հենց այդ կերպ նրանք ստեղծեցին աշխարհը կտրած-անցած վիթխարին»: |
Subscribe to the news feed