MAMUL.am
Read
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Tomorrow:0 °C
«Գեղեցիկ (սիրուն) աչքերի համար» թևավոր խոսքի ծագման մասին
15:33, 06.12.2024
632 | 0

Այս արտահայտությունը, որը նշանակում է «անվճար», «ձրի», «անշահախնդիր», «հենց այնպես» և այլն, առաջին անգամ հնչել է ֆրանսիացի հռչակավոր դրամատուրգ Ժան Բատիստ Մոլիերի «Ծիծաղելի պչրուհիները» (1660 թ.) կատակերգության բեմադրության ժամանակ: Ապա թևեր առած արտահայտությունն անցել է ռուսերեն լեզվին, իսկ ռուսերենից էլ՝ հայերենին:

Կատակերգության հերոսուհիները՝պչրուհի տիկնայք, մերժում են իրենց ազնվազարմ երկրպագուներին, և վերջինները, պատահականության շնորհիվ, իմանում են, որ պատճառն իրենց ծառաներն են, որոնք զգեստավորվելով որպես մարկիզ և վիկոնտ, գայթակղել են պչրուհիներին:

Ազնվականները մերկացնում են նրանց, բայց ծաղրանքով թույլ են տալիս իրենց անհավատարիմ ընկերուհիներին սիրել այս ծառաներին, ինչպես նախկինում։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով նրանց աղքատությունն ու սոցիալական աննախանձելի դիրքը, ազնվականներից մեկը պչրուհիներին ասում է. «Եվ եթե դուք սիրեք նրանց, ապա այդ սերը զուտ նրանց գեղեցիկ աչքերի համար կլինի»:

«Pour les (vos) beaux уеих» արտահայտությունը նախկինում գործածվել է ֆրանսերենում, բայց Մոլիերի շնորհիվ այն շատ մեծ տարածում է գտել և, որպես բառակապակցություն, մուտք է գործել եվրոպական շատ լեզուներ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
Read
17:37, 18.01.2025
226 | 0
Read
11:28, 09.01.2025
349 | 0
Read
11:04, 07.01.2025
482 | 0
Read
10:25, 03.01.2025
681 | 0
to top
Logo

Subscribe to the news feed