Հյուսիսում թո՛ւքն է, Հարավում՝ այրող Կրակարանը, Արևմուտքում թո՛ւրքն է, Արևելքում՝ Մզկիթ-կառափնարանը: Հայտնվե՛լ ենք գարշահոտում, Ճահիճի մեջ խորտակված, Մեզ նեռե՛րն են կառավարում- Ազգ ու պատիվ ուրացած: Ո՞ւր ենք գնում, մենք չգիտե՜նք, Մի՞թե սա էր Բախտը մեր, Մի՞թե պետք է այսպես ապրենք… Դե ձա՜յն հանեք Աստվածներ: Մի՞թե ամոթ ասած բառը Ջնջել եք մեր Սուրբ լեզվից, Ձեզ հետ կապող պորտալարը Դարձրել լո՛կ խաղալիք: Մի ահռելի թակարդում ենք հայտնվել Ձեզ թվում է թե դողո՞ւմ ենք մենք ահից, Ո՛չ, հարգելի Աստվածներ - Մեր հնամյա քարերի պես - Չե՛նք վախենում մենք մահից: Դե խաղացեք ծուռ հայի հետ, Խոթեք նեռի բերանն ու մինչ նրա ոռնալը՝ Մի՛ մոռացեք. Անհնա՛ր է Մեզ ծամե՛լն ու կուլ տալը: Այս աշխարհը Մե՛նք ենք ծռել Լուսնի սառը մահիկով, Մե՛նք էլ կուղղենք, Ի՞նչ է եղել, Ի՞նչ եք անցել իրարով: |
Subscribe to the news feed