Վարդավառի մասին գեղեցիկ տաղ է գրել X դարի հռչակավոր բանաստեղծ, փիլիսոփա Սուրբ Գրիգոր Նարեկացին: Ներկայացնում ենք հատված «Տաղ վարդավառ» -ից. Գոհար վարդն էր շղարշ առել Արփիական վեհ վարսերից. Ծավալվում էր հուսկն վերևում, վարսերից վեր, Ծաղկածիծաղ ծովն երկնային: Եվ այդ ծովից համատարած Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող, Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած Պտուղները քրքումնաթույր: Թարգմ.` Վազգեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻ |