Այսօր եկեղեցիներում հնչում են զանգերը: Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն է ունենում մարդու վրա. տխրության պահին այն թախծալից է, ուրախության պահին՝ սրտապարար։ Եկեղեցական ծիսակարգում զանգ օգտագործելու բուն նպատակն ընդհանուր աստվածապաշտական արարողությունների ժամանակ հավատացյալ ժողովրդին եկեղեցի հրավիրելն է։ Եկեղեցու զանգը միաժամանակ խորհրդանշում է նաև հրեշտակների փողը, որը բոլորին հրավիրելու է Աստուծո ահեղ ու արդար դատաստանին։ Զանգ հնչեցնում են նաև ննջեցյալ բերելու, իսկ ավելի հաճախ՝ հայրապետական թափորի, առաջնորդի կամ բարձրաստիճան եկեղեցականների գալու ժամանակ։ |